Լեռնային Ղարաբաղից փախստականները էթնիկ զտումների զոհ են. Ադրբեջանն ուզի, թե չուզի՝ դա այլ կերպ անվանել հնարավոր չէ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, հայտարարել է Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ Հայաստանի բողոքի քննության ժամանակ Հայաստանը ներկայացնող պրոֆեսոր Պիեռ դ’Արգենը։
Նրա խոսքով, հայերի կամավոր հեռանալու մասին Ադրբեջանի հեքիաթները պարզապես ծիծաղելի են, և դա գիտակցում է նույնիսկ նախագահ Իլհամ Ալիևը։ «Այսօր մենք, հավանաբար, նորից կլսենք մի հեքիաթ, որտեղ դահիճը զոհին մեղադրում է իր տառապանքների համար։ Ադրբեջանն ամեն ինչ անում է իրավիճակը վատթարացնելու և էթնիկ զտումների համար: Ագրեսիայի հաջորդ օրը Ալիևն ասաց, որ Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը։ Միաժամանակ հայ բնակչությունը լքում էր տարածաշրջանը, և Ալիևը շուտով հայտարարեց «մեծ վերադարձի» ծրագրի մասին։ Սա ռասիստական ծրագիր է, որը ներառում է հայերին ադրբեջանցիներով փոխարինելը»,-ասաց դ’Արգենը։
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը