ՆԱՏՕ-ի երկրների մասնակցությամբ Dragon-17 զինավարժանքների ակտիվ փուլը մեկնարկում է
Սեպտեմբերի 25-ից մինչեւ 29-ն ընկած ժամանակաշրջանում Լեհաստանի եւ մի շարք այլ պետությունների մասնակցությամբ սկսվում է Dragon-2017 խոշորամասշտաբ զորավարժությունների հիմնական փուլը՝ երկրի տարբեր զինափորձարաններում։ «Այսօր կարեւորագույն իրադարձություն կդառնա RBS-15 mk3 հրթիռների բեռնումը նավերի վրա եւ հրթիռային ֆրեգատների ծով դուրս գալը»,-ՏԱՍՍ-ին տեղեկացրել են զորավարժությունների մամուլի ծառայությունում: Պաշտոնապես վարժանքները հանդիսավոր արարողությամբ մեկնարկել են սեպտեմբերի 20-ին: Հայտնի է, որ վարժանքների ընթացքում գործի կդրվեն 3,5 հազար միավոր տեխնիկա եւ 17 հազար զինվորականներ, ներառյալ դաշնակից մյուս պետությունների ներկայացուցիչները, որոնց թվում են՝ ԱՄՆ-ը, Լիտվան, Լատվիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Սլովակիան, Իտալիան, Բուլղարիան, Ռումինիան, Վրաստանը եւ Ուկրաինան:
