«Թրամփի շինծու կարեկցանքն էլ ավելի կեղծավոր է հնչում». Մոհամադ Ջավադ Զարիֆ
«Իրանցիների նկատմամբ Թրամփի շինծու կարեկցանքն էլ ավելի կեղծավոր է հնչում այդքան երեւելի ժողովրդի նկատմամբ իր նոր եւ շատ ավելի վիրավորական արգելքով»,- Twitter-ում Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը վիրավորական է համարում ԱՄՆ իրանցիների մուտքի՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նոր արգելքը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել է մի շարք երկրների քաղաքացիների մուտքի նոր սահմանափակումների մասին: Վենեսուելայի, ԿԺԴՀ-ի եւ Չադի քաղաքացիների համար արգելքն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 18-ից:
