«Աջերի մուտքը Մերկելի քաղաքականությունից դժգոհության հետեւանքն է». Սեբաստիան Կուրց
«Գերմանիայի Բունդեսթագի ընտրություններում «Այլընտրանք Գերմանիայի համար» աջ կուսակցության հաջող արդյունքների պատճառը գերմանացիների դժգոհությունն է ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի կառավարության միգրացիոն քաղաքականությունից: Ինձ համար արդյունքները անակնկալ չդարձան: Գերմանիայում շատերն են դժգոհ միգրացիոն քաղաքականության հարցում կառավարության դիրքորոշումից:«Այլընտրանք»-ի դիրքերի ուժեղացումը մեծապես պայմանավորված է հենց միգրացիոն ճգնաժամով: Եվրոպայում քաղաքական գործիչներից շատերը եւ ավանդական կուսակցությունները լրջորեն չմոտեցան փախստականների ճգնաժամին»,- հայտարարել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար եւ Ավստրիայի ժողովրդական կուսակցության նախագահ Սեբաստիան Կուրցը:
