«Դուք, ձեր խնդիրները... լուծեք, ինչպես ուզում եք, ում հետ ուզում եք...

Թուրքիան Հայաստանից խաղաղությանն ու բարգավաճմանն ուղղված քաղաքականություն է սպասում, այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ժողովրդին հասցեագրված ուղերձում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Եթե Հայաստանը կատարի իր խոստումները, մասնավորապես Զանգեզուրի միջանցքի բացումը, Թուրքիան պատրաստ է քայլ առ քայլ զարգացնել հարաբերությունները»,- ասել է նա։

Արցախը հանձնվեց, իսկ այժմ Թուրքիայի ու Ադրբեջանի հաջորդ «փորացավը» կոնկրետ ձևակերպվել է` «Զանգեզուրի միջանցք», հիմա Անկարան ու Բաքուն պետք է աշխատեն այս ուղղությամբ:

Նիկոլ Փաշինյանն գիշեր-ցերեկ հայտարարում է, թե նոյեմբերի 9-ի փաստաթղթում միջանցք ձևակերպում չկա, բայց միևնույն է Էրդողանն ու Ալիևը անդրդվելի են:

Հիմա ինչպե՞ս է այս հարցը լուծելու Փաշինյանը, բայց այն իրավիճակից, երբ Ալիևն` Էրդողանի օգնությամբ որոշի ուժով «բացել» այդ «միջանցքը»:

Լուծե՞լ է դիվանագիտական դաշտում այդ հարցը... Ո՛չ:

Դաշնակիցներ ձեռքբերե՞լ է, որոնք ոչ մի դեպքում թույլ չեն տա Անկարային ու Բաքվին նման քայլի գնալ... Ձեռք չի բերել:

Ավելին, այսօր այնպիսի իրավիճակ է, երվ իրական դաշնակիցն արդեն որևէ կերպ Հայաստանին աջակցելու ցանկություն էլ չունի: Ռուսաստանի հետ հարաբերություններն այն աստիճանի են հասցվել, որ ռուսական կողմն արդեն հումանիտար մակարդակում Ադրբեջանին որեւէ պահանջ չի ներկայացնում, մասնավորապես Արցախի նախկին ղեկավարներին ազատ արձակելու հարցում:

Պաշտոնական Մոսկվան արդեն հասկացնում է` «դուք, ձեր խնդիրները... լուծեք, ինչպես ուզում եք, ում հետ ուզում եք... եթե, իհարկե, առանց մեզ գլուխ կհանեք»: Մոտավորապես այսպես:

Միևնույն ժամանակ, այս օրերին ռուսները կարծես հիշեցնում են Երևանին ու միջազգային հանրությանը, որ իրենք գոյություն ունեն ու կարող են հարցեր լուծել այլ կարևորագույն հարցերում:

Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտը պատրաստ է օգնել Հարավային Կովկասում խաղաղ կյանքի հաստատմանը, մինչդեռ ԱՄՆ-ն և ԵՄ-ն անկայունություն են սերմանում, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ «ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների ամբողջական պահպանումն ու փոխկապակցվածությունը միջազգային խաղաղության և կայունության բանալին են» հոդվածում։

Հոդվածում Լավրովը, մասնավորապես, շեշտել է, որ Բրյուսելը, «հոգալով իր աշխարհաքաղաքական հավակնությունները», իր «միջնորդական ծառայություններն» է պարտադրում Ադրբեջանին և Հայաստանին՝ «Վաշինգտոնի հետ միասին ապակայունացում բերելով Հարավային Կովկաս»։

«Այժմ, երբ Երևանի և Բաքվի ղեկավարները կարգավորել են երկու երկրների ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հարցը, եկել է խաղաղ կյանքի հաստատման և վստահության ամրապնդման ժամանակը։ Ռուսական խաղաղապահ զորախումբը պատրաստ է ամեն կերպ նպաստելու դրան»,- հոդվածում գրել է Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը։

Իսկ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը նախօրեին կարծիք է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջակետ դրված չէ։ «ՌԲԿ»-ի հետ զրույցում նա հակամարտությանը պատասխանել էր այդ հարցին, թե արդյոք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լուծարման որոշումից հետո Բաքվի և Երևանի միջև հակամարտությունում Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջակետ է դրված:

ԱԳ փոխարտգործնախարար Գալուզինի կարծիքով՝ կոնֆլիկտային իրավիճակին դեռ վերջակետ դրված չէ։ «Եվ այստեղ արդիականությունն է պահպանում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների համալիրը։ Խոսքը այնպիսի կարևորագույն բաղադրիչների շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման մասին է, ինչպիսիք են Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների և տնտեսական կապերի ապաշրջափակումը, սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացը, խաղաղության պայմանագրի ստորագրումը և Ադրբեջանի ու Հայաստանի հասարակական գործիչների, փորձագիտական հանրությունների, խորհրդարանականների միջև շփումների հաստատումը։ Այս ամենը պետք է հանգեցնի կարգավորման փոխընդունելի պայմանների, որոնք ամրագրվելու են ապագա պայմանագրում։ Եվ Ռուսաստանը՝ որպես ազնիվ միջնորդ, որը գործընկերային և դաշնակցային հարաբերություններ ունի երկու երկրների հետ, կձգտի աջակցել, որպեսզի կայուն և հավասարակշռված պայմանավորվածություններ ձեռք բերվեն երկու հարևանների միջև»,- նշել է Գալուզինը։

Ոչ դիվանագիտական լեզվով ասած` «միջանցքի» բացում Փաշինյանից ակնկալում է նաև Մոսկվան: Սա արդեն որևէ մեկի համար գաղտնիք չէ: Մնում է հասկանալ, թե ինչպես է Փաշինյանի իշխանությունը այս խնդրի հանգուցալուծմանը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5602 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am