Փաշինյանը հանրությանը պատրաստում է 8 գյուղերի հանձնմանը. ընդդիմադիր (video)
Քանի այս իշխանությունը կա, քաղաքական ռեպրեսիաները և կալանավորումները շարունակվելու են: Այս մասին Արմեն Աշոտյանի դատական նիստի մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ իշխանությունները մեկուսացրել են Արմեն Աշոտյանին, քանի որ նա արտաքին հարթակում մեծագույն աշխատանք է տարել:
Պատգամավորն անդրադարձավ նաև ՀՀ իշխանությունների բանակցային գործելաոճին:
