Ինչու է ՀՅԴ-ն Սերժ Սարգսյանի դեմ ցույցեր կազմակերպում

Երևան-Իջևան ավտոճանապարհի Հաղարծին համայնքի տարածքում մի խումբ գյուղացիներ օրեր առաջ փակել էին փողոցը և բողոքի ցույց էին անում ՝ պահանջելով Կարեն Կարապետյանին գալ իրենց հետ խոսելու: Ցուցարարների բողոքի առիթ էր հանդիսացել այն, որ կառավարության որոշմամբ ուժեղացվել էր ոստիկանության հսկողությունը շրջակա անտառներում ծառահատումներ իրականացնելու դեմ: Օգոստոսի սկզբին ևս գյուղացիները փակել էին նույն ճանապարհը ` նույն պահանջով: Ստեղծվել է ոչ ստանդարտ մի իրավիճակ, քանի որ քաղաքացիները դժգոհում են, որպեսզի կարողանան օրենք խախտել եւ ոչնչացնել բնությունը, կամ պատկերավոր ասած՝ գյուղը կանգնել էր, որ անտառ կտրեր։ Ոչ պակաս ուշագրավ էր նաեւ հետագա զարգացումը, խոսքը նույն օր երեկոյան Կառավարությունում վարչապետ Կարեն Կարապետյանի եւ պատասխանատու այրերի հետ Հաղարծինի հարցի քննարկման մասին է։ <<Կարեն Կարապետյանը հանձնարարել է պատասխանատուներին համալիր վերլուծություն ներկայացնել անտառհատումների ծավալի (ապօրինի և օրինական), անտառպահպանության և անտառտնտեսությունների գործունեության վերաբերյալ՝ առաջարկելով սահմանել անտառհատումների որոշակի շեմ և խիստ պատիժ նախատեսել այն խախտողների նկատմամբ>>, -նշվում է այդ քննարկման վերաբերյալ տարածված հաղորդագրության մեջ։ Այսինքն <<որոշակի շեմ>> սահմանելով, ըստ ամենայնի կառավարությունը տեղի է տալիս դժգոհություններին եւ ողջունում ապօրինությունը։ Իշխանությունը կորցնելով հանրային վստահությունը ու թերեւս վախենալով գյուղացիական ըմբոստության փորձերից, որպես կանոն խնդրի պատասանատվությունը կամ բարդում է տեղական իշխանության մարմինների վրա կամ էլ իրենք են գնում զիջումների, ինչպես այս դեպքում։ Մինչդեռ հիմնավոր կասկածներ կան, որ նման բողոքի ակցիաները բարձրաստիճան կազմակերպիչներ ունեն։ Անտառտնտեսության ղեկավարները, կամ պատասխանատու անձինք այսկերպ կարող են մարդկանց դուրս հանել կառավարության դեմ, սպառնալ շուրջօրյա ըմբոստությամբ, որից հետո զիջումները թերեւս անխուսափելի է լինելու։ Արանքում էլ կշահի անտառտնտեսությունը, համ գառներն ապահով կմնան, համ գայլերը՝ կուշտ։ Գյուղացիներին կթույլատրեն չնչին ծավալի հատումներ, փոխարենն իրենք իրենց սեւ գործը կտեսնեն, իսկ հետո էլ կջարդեն գյուղացիների վրա։ Համաձայնեք,որ հեռվից հեռու էլ զռռում է դաշնակցական ձեռագիրը՝ եւ կույս մնալ, եւ հաճույք ստանալ։ Բնապահպանության նախարարության նկատմամբ վերահսկողությունը ստանձնելուն պես հայ հեղափոխական ընկերները դարձել են տիպիկ հայ առեւտրական ընկերներ ու համակարգը վերաձեւվել իրենց գրպանին շահեկան, նախարարությունը դարձրել շուկա, որտեղ վաճառվում է ցանկացած պաշտոն։ Անգամ անտառտնտեսություններում հսկիչի պաշտոնը բավականին թանկ արժե եւ արդեն մոտ երկու տարի է ՀՅԴ-ի կասսայում կլորիկ գումարներ են լցվում։ Նույն բիզնես մտածողությամբ էլ վերաբերում հայրենի բնությանը գիշատիչի պես ավերելով այն, ինչ հնարավոր է։ Պատահականություն է արդյոք, որ Հայաստանում մասսայական անտառահատումների մասին խոսեցին այն ժամանակ, երբ ոլորտը հանձնվվեց դաշնակցությանը։ Ամիսներ առաջ ընտրությունների նախաշեմին Դիլիջան ազգային պարկի ծառահատումներց բարձրացած աղմուկը հասավ իրավապահներին, գործ հարուցվեց, սակայն պարկի տնօրենի տեղակալ Վասիլյանը, որը Արծվիկ Մինասյանի մտերիմն էր ու կասկածվում էր մասսայական ծառահատումներ կազմակերպելու մեջ, <<թռավ>> երկրից։ Փոխարենը ՀՅԴ-ն վառելափայտը որպես ընտրակաշառք բաժանեց ու անտառահատումների շնորհիվ կարողացավ մեկ անգամ եւս մոտենալ կերակրատաշտին, հիմա էլ թերեւս ուտելու, անտառ կտրելու այլ տարբերակ են մտածել, համա թե ճարպիկ են հին ընկերները, ամեն մեկն իր տեղում, Լեւոն Մկրտչյանը կրթական համակարգը բիզնեսի վերածելով, Դավիթ Լոքյանն էլ մարզերից հարկահավաքությամբ զբաղվելով։ Ստացվում է, որ ՀՅԴ-ն բողոք է հրահրում Սերժ Սարգսյանի դեմ, որպեսզի ինքն ապրի կուշտ ու երջանիկ։ Անի Սահակյան

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին Ռուսաստանը ուղարկելու է իրենց «на три буквы». Անդրանիկ Միհրանյան (video) ՀԷՑ-ի զավթումով Նիկոլն ուզում է մեզ կախվածության մեջ գցել․ քաղաքացիներ (video) Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Պետականության հիմքերը խարխլում են նրանք, ովքեր մշտապես խոսում են «ինքնիշխանությունից», բայց անպատիժ խախտում են օրենքները. Հայր Ռուբեն Այս իշխանությունը խեղճ է, որովհետև․․․ Ռուբեն Մելքոնյան (video) Տիգրան Աբրահամյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում հանդիպել է «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանին «Դժոխքի նոր դարպասներ կբացվեն ԱՄՆ-ի և Իսրայելի համար». Իրանը պատրաստ է պատերազմի վերսկսմանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am