ՌԴ նախագահի 5-րդ քննադատությունը Հայաստանին

Նախքան բուն ասելիքիս անցնելը, հարկ եմ համարում նշել, որ ռուսամետ չեմ, ամերիկամետ չեմ, եվրոպամետ չեմ: Ես հանդես եմ գալիս Հայաստանի և օկուպանտ ու ցեղասպան Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետությունների ազգային, պետական շահերի սպասարկման և պաշտպանության դիրքերից: Այժմ՝ ըստ էության: 2023թ. հոկտեմբերի 5-ին Սոչիում հրավիրված «Վալդայ» ակումբի լիագումար նիստում ՌԴ նախագահը քննադատել է Հայաստանի բոլոր վարչակազմերին Արցախի Հանրապետության անկախությունը չճանաչելու համար: Վ. Պուտինը, մասնավորապես, ասել է. «Երբ Ղարաբաղը հռչակեց իր անկախությունը, ոչ ոք չճանաչեց այդ անկախությունը, նույնիսկ Հայաստանը, ինչն, անկեղծ ասած, ինձ համար տարօրինակ է, բայց, այնուամենայնիվ, որոշումն այդպիսին էր՝ նրանք չճանաչեցին Ղարաբաղի անկախությունը։»: Հարկ է նշել, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ռուսաստանի նախագահը քննադատական խոսք է հնչեցրել Հայաստանի նախորդ և ներկա բոլոր վարչակազմերի հասցեին Արցախի Հանրապետության անկախությունը չճանաչելու համար: Բանն այն է, որ մինչ այդ Վ. Պուտինը չորս անգամ քննադատել է Հայաստանի բոլոր վարչակազմերին: Հինգից երկու անգամ Ռուսաստանի նախագահը քննադատական խոսքը հնչեցրել է ուղղակիորեն, իսկ երեք անգամ անուղղակիորեն: Այսպես, առաջին անգամ Ռուսաստանի նախագահն այդ մասին ուղղակիորեն խոսել է ադրբեջանաարցախյան երրորդ պատերազմի ավարտից ութ օր անց՝ ադրբեջանաարցախյան հակամարտության թեմայով տված հարցազրույցի ժամանակ, 2020թ. նոյեմբերի 17-ին, որտեղ, մասնավորապես, ասել է. «Ինչ վերաբերում է Ղարաբաղի որպես անկախ, ինքնուրույն պետության ճանաչմանը կամ չճանաչմանը, ապա դա կարելի է տարբեր կերպ գնահատել, դա, անկասկած, էական գործոն կլիներ, այդ թվում՝ վերջերս ավարտված արյունալի պատերազմի ընթացքում։ Որովհետև Ղարաբաղի, այդ թվում՝ Հայաստանի կողմից չճանաչման բուն փաստն էապես իր հետքն է թողել իրադարձությունների ընթացքի և ընկալման վրա։ Այստեղ պետք է ուղիղ խոսել. ժամանակին Վրաստանի նախկին ղեկավարության հանցավոր, անկասկած, գործողություններից հետո նկատի ունեմ Հարավային Օսիայում մեր խաղաղապահների դեմ հարվածները, Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը։ Մենք արդարացի ենք ճանաչել Ղրիմում ապրող ժողովրդի կամարտահայտությունը և այնտեղ ապրող մարդկանց՝ Ռուսաստանի հետ վերամիավորվելու ձգտումը, մենք ընդառաջ գնացինք մարդկանց, դա արեցինք բացահայտ։ Ոմանց դա կարող է դուր գալ, ոմանց՝ ոչ, բայց մենք դա արել ենք՝ ելնելով այնտեղ ապրող մարդկանց շահերից և ելնելով ողջ Ռուսաստանի շահերից, և մենք չենք ամաչում դրա մասին ուղիղ խոսելուց։ Ինչ վերաբերում է Ղարաբաղին, դա չարվեց, և դա, իհարկե, էական ազդեցություն ունեցավ այնտեղ տեղի ունեցող բոլոր իրադարձությունների վրա։»: Արցախի Հանրապետությունը չճանաչելու համար Ռուսաստանի նախագահը Հայաստանի Հանրապետության նախորդ և ներկա վարչակազմերին երկրորդ անգամ անուղղակի քննադատել է 2022թ. ապրիլի 26-ին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ, որտեղ ՌԴ նախագահը խոսել է Կոսովոյի անկախության ճանաչման վերաբերյալ ՄԱԿ-ի միջազգային դատարանի եզրակացության մասին՝ պաշտպանելով Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախության հռչակումն ու Ռուսաստանի կողմից նրանց անկախության ճանաչումը: Երրորդ անգամ Ռուսաստանի նախագահն անուղղակի քննադատել է Հայաստանի Հանրապետության ներկա և նախորդ բոլոր վարչակազմերին Արցախի Հանրապետության անկախությունը չճանաչելու համար 2022թ. սեպտեմբերի 7-ին Վլադիվոստոկում տեղի ունեցած Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանում, որտեղ միջազգային իրավական ակտերի, մասնավորապես՝ ՄԱԿ-ի կանոնադրության և Կոսովոյի անկախության վերաբերյալ ՄԱԿ-ի միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացության հղմամբ Ռուսաստանի նախագահը իրավացիորեն պաշտպանել է ազգերի ինքնորոշման իրավունքը: Ռուսաստանի նախագահը չորրորդ անգամ անուղղակիորեն քննադատական խոսք է հնչեցրել Հայաստանի նախորդ և ներկա վարչակազմերի հասցեին Արցախի Հանրապետության անկախությունը չճանաչելու համար 2023թ. հունիսի 17-ին Սանկտ-Պետերբուրգում աֆրիկյան յոթ պետությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ունեցած իր ելույթում: ՄԱԿ-ի կանոնադրության հղմամբ ՌԴ նախագահը հիմնավորել է Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների անկախության հռչակման և Ռուսաստանի կողմից այդ երկրների անկախության ճանաչման իրավացիությունը: Հայաստանի Հանրապետության բոլոր վարչակազմերը հայտարարում էին, որ եթե Հայաստանը ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը, ապա Ադրբեջանը պատերազմ կսանձազերծի Արցախի և Հայաստանի Հանրապետության դեմ, միջազգային հանրությունը Հայաստանին կանվանի ագրեսոր, Հայաստանի նկատմամբ կկիրառվեն պատժամիջոցներ և այլն: Այս իմաստով հարկ է նշել հետևյալը. Ադրբեջանը, հանդիսանալով ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղ կարգավորման գործընթացի մաս, կոպտորեն խախտելով հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված և հակամարտության կարգավորման հիմքում դրված միջազգային իրավունքի տասը սկզբունքներից երկուսը, այն է՝ ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու մասին և վեճերի խաղաղ կարգավորման մասին սկզբունքները, 2020թ. սեպտեմբերի 27-ին և 2023թ. սեպտեմբերի 19-ին հարձակվել է Արցախի Հանրապետության վրա՝ օկուպացրել Արցախի Հանրապետության սահմանադրորեն ամրագրված տարածքը, ցեղասպանության ենթարկել Արցախի Հանրապետության քաղաքացիների մի մասին, իսկ մեծ մասը, բարեբախտաբար, մազապուրծ փրկվել է ցեղասպանությունից՝ վտարվելով իր բնօրրանից, որտեղ ապրել է մոտավորապես երկու հազարամյակ անընդմեջ: Այժմ հարց. ո՞ր միջազգային կառույցը, կամ ո՞ր առանձին պետությունն է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքները խախտելու համար. ոչ մի միջազգային կառույց, կամ ոչ մի առանձին պետություն: Կա որոշակի խոսույթ առ այն, թե Ռուսաստանը չի թողել, որ Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը: Կարծում ենք՝ նման խոսույթը խիստ պարզունակ է և չի դիմանում նվազագույն քննադատության: Այս առումով հարկ է համարում նշել հետևյալը. Ռուսաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձինք կանխավ բազմիցս հայտարարել են, որ Ռուսաստանը դեմ է, որպեսզի Հայաստանը վավերացնի Հռոմի ստատուտը, բայց Հայաստանի Հանրապետության խորհրդարանն օրերս վավերացրեց հիշյալ փաստաթուղթը: Հարց. կարո՞ղ էր արդյոք Ռուսաստանը արգելել Հայաստանին վավերացնել տվյալ փաստաթուղթը, կարծում ենք՝ ոչ: Վերադառնալով քննարկվող հարցին, անհրաժեշտ է նշել, որ եթե Հայաստանի բոլոր նախորդ և ներկա վարչակազմերը Արցախի Հանրապետության անկախության հռչակման պահից սկսած մինչև օրս՝ 32 տարիների ընթացքում, իրապես ունենային ցանկություն և դրսևորեին քաղաքական կամք ու պետական հեռատեսություն ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը, ապա որևէ պետություն, այդ թվում նաև Ռուսաստանը, չէր կարող արգելել նրան: Հետևաբար, ժամանակը ցույց տվեց, որ Արցախի Հանրապետության անկախությունը չճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության նախկին և ներկա բոլոր վարչակազմերի մոտեցումները եղել են քաղաքականապես սնանկ և հիմնազուրկ: Հայաստանի Հանրապետության բոլոր վարչակազմերը կոպտագույն սխալ են թույլ տվել՝ չճանաչելով Արցախի Հանրապետության անկախությունը նրա անկախության հռչակման պահից սկսած մինչ օրս: Եթե Հայաստանի նախորդ վարչակազմերը ժամանակին ճանաչած լինեին Արցախի Հանրապետության անկախությունը, ապա Նիկոլ Փաշինյանը որևէ պարագայում չէր կարողանա հայտարարել, որ ինքը ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում:


ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ քաղաքագետ

 

դիտվել է 618 անգամ
Լրահոս
Տեր Օշինը ճիշտ է ասել, քիչ ա ասել. Արամ Գևորգյանը Ռուբինյանին հիշեցնում է Եռաբլուրը ձեզ համար տեռասային նստարաններ չեն. Ռոմի՛կ Մխիթարյան, սա ձեր կառավարման պատկերն է. Արթուր Չախոյան Ֆոն դեր Լայենն արձագանքել է ԵՄ-ին անդամակցելու մասին Զելենսկիի հայտարարությանը Ընտրությունների նախաշեմին ձգձգում են արցախցիներին քաղաքացիություն տալու գործընթացը Դատի տալու մեծ սիրահարը  «Առաջարկ Հայաստանին» հարթակը ծրագիր է ապագայի համար, Հայաստանի բարգավաճման համար. Իվետա Տոնոյան Իրանի ԱԳՆ-ն հայտնել է ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու պատրաստակամության մասին Փոխոստիկանապետերին ազատելու փոխարեն պետք է հանցավորության դեմ պայքարել․ Վարդանյան Կանադան Ուկրաինային 220 մլն դոլար և 400 զրահամեքենա կտրամադրի Մյասնիկյան պողոտայում մեքենաներ են բախվել, վիրավոր կա ՆԳՆ-ից հաստատում են․ ոստիկանության ղեկավար կազմում փոփոխություններ են կատարվում Պուտինը հայտնել է Սև ծովում գազատարների պայթեցման հնարավոր փորձի մասին Թեհրանը պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու համար․ Իրանի փոխարտգործնախարար Պայքարի դաշտում այնպիսի «հրմշտոց» է, որ ոչ մի իրեն հարգող մարդ չի էլ ուզում մտնել այնտեղ Թերացողներին հեռացրել է ԱՄՆ-ն ավելի քան 150 ինքնաթիռ է մոտեցրել Իրանին Հիմա ամբողջ աշխարհում «թուրքական քամի» է փչում. Էրդողան Բուժաշխատողները ֆլեշմոբ են սկսել՝ ի պատասխան Առողջապահության նախարարության խոսնակի հայտարարության Փաշինյանի հրահանգով պաշտոնանկ են եղել ոստիկանապետի երեք տեղակալները Պարզվել է՝ Սավելովսկի կայարանում պայթյունն իրականացրած տղամարդը Ուդմուրտիայի 22-ամյա բնակիչ է. ՌԴ քննչական կոմիտե Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է` տեսանելիությունը՝ 80-100 մետր Թրամփի համար դիվանագիտությունը մնում է առաջնահերթություն․ Սպիտակ տան մամուլի քարտուղար «Հայաստանը կանգնած է ազգային աղետի սպառնալիքի առաջ»․ Արա Աբրահամյան Եթե պատերազմ լինի, Իրանն ԱՄՆ-ին «անմոռանալի դաս» կտա. պաշտպանության նախարար Պուտինը հայտնել է Սև ծովում գազատարների պայթեցման հնարավոր փորձի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am