Ադրբեջանցիները ԻՊ ծառայության մեջ են
Ադրբեջանի անվտանգության ծառայության ղեկավար Մադաթ Գուլիևը հայտնել է պետության բնակիչների մասին տվյալներ: Խոսքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը միացած մարդկանց մասին է: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը: «Մեր աշխատակիցներն այժմ Իրաքում են եւ պարզում են այս տեղեկության հավաստիությունը»,- լրագրողներին ասել է Գուլիեւը: Նրա խոսքով՝ որոշ ադրբեջանցիներ միացել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը եւ իրենց հետ մարտական գործողությունների վայր են տարել իրենց ընտանիքներին, այդ թվում՝ մանկահասակ երեխաներին: «Նրանցից 85-ը բերման են ենթարկվել իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից և քրեակատարողական հիմնարկներում են գտնվում: 195 մարդ զրկվել է ադրբեջանական քաղաքացիույունից, իսկմեծամասնությունը մահացել է կռիվներում»,-հավելել է նա
