ԱՄՆ-ը նախազգուշացրել է քաղաքացիներին հանրաքվեի պատճառով Իրաքում հնարավոր անկարգությունների մասին
Իրաքում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է ամերիկացիներին Իրաքյան Քրդստանի անկախության հարցով հանրաքվեի անցկացման դեպքում հնարավոր անկարգությունների մասին։ «Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է ԱՄՆ քաղաքացիներին, որ եթե Քրդստանի տարածաշրջանային կառավարությունը սեպտեմբերի 25-ին հանրաքվե անցկացնի, կարող են ծագել անկարգություններ»,-ասվում է դեսպանատան պաշտոնական հաղորդագրությունում։ Ավելի վաղ Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին հայտարարել էր, որ տարածաշրջանը չի հետաձգի անկախության հանրաքվեն, չնայած ցուցաբերվող ճնշմանը։
