Արշակ Կարապետյանի մասով Փաշինյանը շտապ զրույց է ունեցել ՌԴ-ում ՀՀ դեսպանի հետ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի քաղաքական իշխանությունը նախօրեին անակնկալի է եկել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի ներկայացրած քաղաքական հայտից: Նրանք Արշակ Կարապետյանի թեման համարում էին փակված եւ արդեն չէին էլ հիշում, որ հերթական նախարարներից մեկին անակնկալ պաշտոնանկ անելուց հետո, հնարավոր է, ինչ-որ իրադարձություններ գծագրվեն:

«Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը հրատապ զրույց է ունեցել ՌԴ-ում ՀՀ դեսպան, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ՝ նրանից պահանջելով հստակ պարզել, թե Արշակ Կարապետյանը ՌԴ-ում ում հովանավորությունն է վայելում, ինչ ծրագիր է գծագրված Կարապետյանի մասով, ու ինչ է հնարավոր սպասել:

Բանն այն է՝ Արշակ Կարապետյանը հստակ մեղադրանքներ հնչեցրեց Նիկոլ Փաշինյանի հասցեին՝ ասելով, որ ինքը չի ենթարկվել Փաշինյանի «չկրակել» հրամանին եւ թշնամու հարձակումների ժամանակ կոշտ պատասխան կրակի հրահանգ է տվել, որից հետո անակնկալ իրեն պաշտոնանկ է արել Փաշինյանը:

Իհարկե, չի բացառվում, որ ամեն ինչ այդպես էլ եղել է, քանի որ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները երեկ՝ ԱԺ բրիֆինգների ժամանակ, չկարողացան հստակ հերքել Կարապետյանի փաստարկները: Փաշինյանն էլ դեռ չի հերքել: Տարակուսելի է, սակայն, որ նախկին իշխանությունների օրոք ՊՆ-ում տարբեր պաշտոններ զբաղեցրած Կարապետյանը մինչ այս ոչինչ չէր խոսում:

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ նա այն մարդն է եղել, որը Նիկոլ Փաշինյանի հեղափոխական իշխանության համար ուղիներ է բացել դեպի ՌԴ ռազմաքաղաքական էլիտա՝ ռուսներին համոզելով, որ Փաշինյանն ու թիմակիցները «սորոսական չեն», ինչպես կասկածում էին ռուսները, եւ արժե աշխատել երիտասարդ հեղափոխականների հետ: Հիմա հենց ինքն է դուրս եկել Փաշինյանի իշխանության դեմ:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 1645 անգամ
Լրահոս
Հնդկաստանը կրկին արգելափակել է Ադրբեջանի՝ ՇՀԿ-ին անդամակցելու հայտը Ուժգին պայթյուն Ամիրյան փողոցում․ ի՞նչ են պատմում․․․ (video) ԵԱՀԿ-ն փակեց ԼՂ հակամարտության կարգավորման Մինսկի խումբը. դա Ադրբեջանի ամենամեծ հաղթանակը դարձավ, իսկ հայ ժողովրդի՝ ամոթը Նիկոլ Փաշինյանը շարունակում է ծաղրել սեփական ժողովրդին՝ իր պահվածքով և խոսույթով Գլխից հոտած ձուկը․ Նիկոլ Փաշինյանի Ստոկհոլմյան սինդրոմը Մեր հարցը բարձրացվում է., այս հարցը չի կարող Փաշինյանը փակել․ Աշոտ Դանիելյան (video) Երևանի կենտրոնում ավտոմեքենայի պայթյունից հետո 2 անձ է տեղափոխվել հիվանդանոց «Գազպրոմ»-ը և Չինաստանի ազգային նավթային կորպորացիան Մոնղոլիայի տարածքով գազատարի կառուցման մասին հուշագիր են ստորագրել Նիկոլին պետք է փոխել․ Լոռեցիները՝ Հայաստանի կարևորագույն խնդիրների մասին (video) Էրդողանը պնդում է՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կգործարկի երկաթուղային և ցամաքային ուղիները Էկոպարեկը կաշառք է ստացել ապօրինի ծառահատումը չկանխելու համար. քրեական վարույթը դատարանում է 36-ամյա տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է եղբորը Ինձ համար մեծ հաճույք է ճանապարհորդել երեխաներիս հետ․ Սիրուշո Ես բացի պետական պաշտոնից, նաև պետական քաղաքականության կրող եմ․ Ռազմիկ Պետրոսյան Երևանի Ամիրյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա է պայթել. կա տուժած (video) Էրդողանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է կալանավորի դի Հայաստանից Ադրբեջան ​սահմանն անօրինական հատելու փորձի ժամանակ Իրաքի քաղաքացի է ձերբակալվել Լա՛վ իմացեք՝ Փաշինյանի ստորագրած այդ փաստաթղթերը հենց այդ պահին կչեղարկվեն․ Կիրո Մանոյան (video) Բաքվի բանտում պահվող Վիգեն Էուլջեքչյանն արդեն 20 օր է` հացադուլ է անում Ցավում եմ, որ Արցախի համար խորհրդանշական այս օրը Դավիթին հանդիպում եմ ՔԿՀ-ում․ Աբրահամյան Առաջ Հայաստանը բանակցությունների սեղանի շուրջն էր նստած, իսկ հիմա հայտնվել է սեղանի վրա #ՀԻՄԱ․ «Նիկոլը երեք ռումբ է դրել Զանգեզուրի տակ»․ Գագիկ Մինասյան (video) Թող Փաշինյանը սա ուշադիր նայի և շատ ուշադիր լսի․ Իշխան Սաղաթելյան (video) Փոխանցում եմ Գարեգին Բ-ի կարևոր խոսքը․ Նաթան սրբազան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրաելյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am