Քաղաքական գործոնը դուրս է մղվում Երևանի ավագանուց

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում թեկնածուներից Տիգրան Ավինյանն ամեն ինչ արեց՝ ընտրություններն ապաքաղաքականացնելու և մունիցիպալ հարթություն տեղափոխելու համար: Այդ «մեթոդին» աջակցեցին մերձիշխանական այլ ուժեր ևս: Սա՝ այն դեպքում, երբ հիմնական ընդդիմադիր ուժերն առաջին պլան էին մղում քաղաքական գործոնը, ի մասնավորի՝ ամբողջական իշխանափոխության գաղափարը:

Սակայն թե՛ հոկտեմբերի 10-ին ընդառաջ հետընտրական զարգացումները, թե՛ այն հանգամանքը, որ իշխանափոխության կուլմինացիան տեղափոխվեց հրապարակ, սակայն նորից արդյունք չտվեց, արդեն բուն ավագանու առաջին նիստը և վերջինիս հետագա գործունեությունն, ըստ էության, դարձնում են ապաքաղաքական, այսինքն՝ առավելապես մունիցիպալ: Առավել ևս, որ ավագանու կազմ անցած երկու ուժերը՝ «Ազգային առաջընթաց» կուսակցությունն ու «Մայր Հայաստան» դաշինքը, հայտարարել են, որ առաջին նիստին չեն մասնակցելու: Ըստ այդմ, առավել ևս առկա իրողությունների ֆոնին, այլևս երկրորդական է դառնում, թե ով կընտրվի Երևանի քաղաքապետ, թեկուզ պարզ հաշվարկները ցույց են տալիս, որ այդ պաշտոնը կստանձնի Տիգրան Ավինյանը:

Ավելին, հաշվի առնելով, որ ընտրվելուց հետո մեկ տարի նրան չեն կարող անվստահություն հայտնել, ստացվում է, որ առնվազն մեկ տարի քաղաքական գործոնը բացարձակ դուրս է մղվում Երևանի ավագանու նիստերից, իսկ եթե, ի տարբերություն իշխանական ողջ համակարգի, Ավինյանին մեկ տարում հաջողվի, ինչպես ասում են, գոնե աշխատել, ապա գուցե մեկ տարի հետո էլ Երևանի ավագանին մնա սոսկ մունիցիպալ հարթության մեջ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 772 անգամ
Լրահոս
Համակարգված լռություն. ինչո՞ւ նախարարների և նրանց տեղակալների պարգևավճարների չափը չեն հայտնում. Հետք Վախճանվել է Բարսեղ Ծայրագույն Վարդապետը Ադրբեջանում հերթական հավակնություններն են հնչեցրել Սյունիքի նկատմամբ Սիրիայի կառավարությունն ու դրուզները բանտարկյալների փոխանակում են իրականացրել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը արձագանքել է Իրանում զորքերի տեղակայելու մասին լուրերին Հայաստանի մարզերի զգալի մասում փետրվարի 27-ին սպասվում է ձյուն Արտակարգ դեպք Երևանում. «Երևան Սիթի»-ի հարևանությամբ տղամարդու դի է հայտնաբերվել «Վեոլիան» չի խաբում. ջրանջատումներ լինելու են. Արամազդ Ղալամքարյան Հայրումյանն ահազանգում է առողջ ծառի հատման մասին, Բեգոյանն արձագանքում է. «Ո՞վ է Հայրումյանը, որ որոշի՝ ծառը կենսունակ է, թե՝ ոչ» Այս փոռիկներով շորով աղջիկը նորմալ է համարում, որ աշխարհիկ մի Գիքորի կարան ԴԱՀԿ-ով տանեն չորով պարտադրեն ,,պրիզնատ գան,, Եթե «Ականավոր հրշեջի» կոչում լիներ, ես դա կշնորհեի Նիկոլ Փաշինյանին Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են զոհված զինծառայողների մարմինների փոխանակում «Արևմտյան Ադրբեջանի» փախստականները կվերադառնան իրենց պատմական հողերը. դա նրանց անօտարելի իրավունքն է. Ազիզ Ալեքբերլի Իրանը երբեք չի ձգտել шտոմային ռnւմբի մշակմանը. Մասուդ Փեզեշքիան Թեհրանը պատրաստ է շարունակել միջուկային հարցով բանակցությունները ԱՄՆ-ի հետ. Իսմայիլ Բաղայի Փեզեշքիանը հայտնել է հունվարյան ցույցերի ժամանակ շուրջ 400 զինվորականի սպանվելու մասին ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Իսրայելի համար առաջիկա թշնամին լինելու են Քաթարն ու Թուրքիան․ Արթուր Մարտիրոսյան (video) Հովհաննես Թամամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը Իրանը փակել է Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով օդային տարածքը Սոցիալական քաղաքականությունը, որը գործի է դրվում միայն այն ժամանակ, երբ քաղաքական ռեյտինգը վտանգված է, քարոզչություն է. Անուշ Պողոսյան Իրանի ԱԳՆ խոսնակը ներկայացրել է ժնևյան բանակցությունների օրակարգը Ուժեղ բախումներ են եղել․ ինչու՞ Փաշինյանը հեռացրեց 3 փոխոստիկանապետերին (video) Ռուբեն Ռուբինյանին Փաշինյանի sms-ը չի հասե՞լ․ ու՞մ հետ էր հաշիվներ պարզում, սպառնում․․․ Մարգարյան (video) «Ձեզ կոնկրետ հարց եմ տվել, հարցիս պատասխանեք»․ Արթուր Խաչատրյանը՝ պաշտոնյային (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Բանակցությունները սկսվեցին․ Իրանն ունի պատասխան․ քաղաքագետ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am