Ավելի քան 9 ամիս հարկադիր մեկուսացած արտաքին աշխարհից, սովի մատնված, զրկված կենսական պարագաներից, առանց ջեռուցում, առանց դեղորայք, լինելով` հոգեբանական ծանր ճնշման ներքո` արցախահայերը սեպտեմբերի 19-ին ենթարկվեցին ադրբեջանական զինված հարձակման:
120,000 մարդկային կյանքեր մի քանի օրվա ընթացքում հայտնվեցին բնաջնջման սպառնալիքի տակ և ի վերջո սկսվեց Արցախի հայաթափումը: Երեկ գրել էինք, որ գրեթե 120,000 մարդ արդեն Հայաստանում է, Արցախում են մնացել մոտ 150 հոգի , որոնց մեջ են նաև Արցախի երեք նախագահները` Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, մի խումբ զինվորականներ, նախագահականի և կառավարության մի շարք անդամներ: Մեր ունեցած տեղեկություններով` հայրենիքը չեն լքել նաև Բակո Սահակյանի որդիները:
Այսօր արդեն տեղեկություններ ենք ստացել, որ Արցախի սահմանները հատել են ԼՂ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի եղբայրը՝ պետնախարար Արթուր Հարությունյանը, ԼՂ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը և ԱԱԾ պետ Արարատ Մելքումյանը: Նրանք արդեն մի քանի ժամ է՝ արդեն Հայաստանում են:
Ավելի վաղ Ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր էին շրջանառել ԼՂ նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի Բաքվում գտնվելու մասին։
Hayeli.am -ի տեղեկություններով՝ Արցախ 4 նախագահները և Պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը դեռ Ստեփանակերտում են՝ ռուս խաղաղապահների հովանու ներքո:
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը