Մերկելը հայտնել է G7- ի՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման մտադրության մասին
G7-ի ղեկավարները պատրաստ են խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, եթե Արեւելյան Ուկրաինայում իրավիճակը վատթարանա: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդում է «Ռիա Նովոստին»:«Մենք համաձայն ենք, որ այն, ինչ վերաբերում է պատժամիջոցների վերացմանը, կապված է մինսկյան համաձայնությունների իրականացման հետ: Այն դեպքում, եթե անհրաժեշտ լինի, իհարկե մենք դա չենք ցանկանում, պատրաստ ենք խստացնել պատժամիջոցները»,- ասել է Մերկելը:
