Զինվորականներ, վաղը ձեզ են բռնելու, ոտքի կանգնե՛ք․ Վազգեն Մանուկյան (video)
Ես ուզում եմ դիմել մեր զինվորականներին, որոնք շատ հերոս զինվորականներ են և կան հիմա էլ: Այս մասին հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ, Ազգային կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը:
«Ոնց որ բռնեցին Լևոնին և մյուսներին, վաղը հերթը ձեզ է հասնելու, բանակ ոտքի կանգնի, վաղը արյուն ես թափելու: Դիմում եմ գործարարներին, ոնց բռնեցին Ռուբեն Վարդանյանին, ձեզ էլ են բռնելու: Իրար հետ հանդիպեք, խոսեք, ինքը պետք է հեռանա»,-ասաց նա:
