Հարված թիկունքի՞ց

Օրերս սկանդալային տեղեկություն ի հայտ եկավ Ադրբեջանի սպառազինության թեմայով` այս անգամ, սակայն, եվրոպական երկրից մատակարարման վերաբերյալ: Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ, մասնավորապես «Տրենդը» և «Ազերնյուզը», ինչպես նաև Военное обозрение ռուսական էլեկտրոնային պարբերականը հայտնեցին, թե ներկայում անցկացվող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններում, ի շարս այլ զինատեսակների, կիրառվում է Չեխիայում արտադրված «Դանա» հրետանային համակարգը: Չեխիայի արտաքին գործոց նախարարությունն ի պատասխան «Ազատության» հայկական ծառայության հարցմանը, հաղորդել է, որ արտաքին ասպարեզում զենքի առևտրին վերաբերող տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ: Սովորաբար, այս կամ այն զինատեսակի վաճառքի արտոնագիրը տրամադրում է Արդյունաբերության և առևտրի նախարարության լիցենզավորման վարչությունը, որը հաշվի է առնում համապատասխան գերատեսչությունների՝ Ներքին, Պաշտպանության և Արտաքին գործոց նախարարությունների պաշտոնական հիմնավորումները: Ապա` Չեխիայի ԱԳ նախարարությունը նշեց, որ Չեխիայի Հանրապետությունը վերջին տարիներին ընդհանրապես չի արտոնել «մահաբեր զինատեսակների» վաճառքը Ադրբեջանին: Ավելին, 2016 և 2017 թվականներին մերժվել են Dana M1 տեսակի հաուբիցներ և RM 70 տեսակի հրթիռային համակարգեր գնելու հայտերը, ինչի մասին պատկան խողովակներով տեղեկացվել են նաև Չեխիայի գործընկերները Եվրամիությունում: Չեխիայի արտաքին գործոց նախարարությունը տեղյակ չէ, թե ինչ ճանապարհով են չեխական արտադրության զինատեսակները հայտնվել Ադրբեջանում: Նախարարությունը կշարունակի քննել այդ հարցը: Նախարարությունն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ռազմական լուծումն անընդունելի է Չեխիայի համար: Չեխիան սատարում է խնդրի խաղաղ կարգավորումը, որը կհիմնվի փոխզիջման սկզբունքի վրա և կհամապատասխանի միջազգային իրավունքին: Չեխիան շարունակում է սատարել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի և դրա երեք համանախագահների ջանքերին: Սա, բավական ուշագրավ և մութ գործարք է: Եթե Չեխիայի Հանրապետությունը վերջին տարիներին ընդհանրապես չի արտոնել «մահաբեր զինատեսակների» վաճառքը Ադրբեջանին, ավելին` 2016 և 2017թթ. մերժվել են Dana M1 տեսակի հաուբիցներ և RM 70 տեսակի հրթիռային համակարգեր գնելու հայտերը, Չեխիայի արտաքին գործոց նախարարությունում էլ տեղյակ չէ, թե ինչ ճանապարհով են չեխական արտադրության զինատեսակները հայտնվել Ադրբեջանում, այնուամենայնիվ` ինչպես է այն հայտնվել Ադրբեջանում: Նկատենք, որ վերջին տարիներին հայ-չեխական հարաբերություններում զարգացում է արձանագրվել: 2014թ. հունվարին պետական այցով Չեխիայի Հանրապետությունում էր Սերժ Սարգսյանը: Ստորագրվել են Համաձայնագիր ՀՀ կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև հանցավորության դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ, տնտեսական և արդյունաբերական համագործակցության մասին և բազմաթիվ այլ Փոխըմբռնման հուշագրեր: Անցյալ տարի հունիսին պետական այցով Հայաստան ժամանեց Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը: Նա անգամ հայտարարեց մտադիր է իր երկիր վերադառնալուց հետո դիմել խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով: Պետական այցով Հայաստան ժամանելուց առաջ Զեմանը հարցազրույց էր տվել չեխական «Պառլամենտնի լիստի» օնլայն թերթին և հայտարարել՝ ցանկանում է, որ իր երկիրն էլ 1915թ. իրադարձությունները ցեղասպանություն որակի։ Նա խոստացել էր Հայաստանից վերադառնալուց հետո այս հարցը քննարկել նաև իր երկրի արտգործնախարարի հետ։ «Ես իմ դիրքորոշումը ցեղասպանության վերաբերյալ հայտնել եմ դեռևս 2014-ին՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Չեխիա կատարած այցի ժամանակ»,- հիշեցրեց Զեմանը։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Միլոշ Զեմանին վերջինիս դիրքորոշման համար, ասաց, թե Բունդեսթագի կողմից ցեղասպանության ճանաչումն ապացուցեց, որ այս գործընթացը հնարավոր չէ կասեցնել։ - «Հայկական կողմի գոհունակությունը հայտնեցի Չեխիայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ միաձայն ընդունված բանաձևի, ինչպես նաև այդ հարցում Չեխիայի նախագահի աներկբա դիրքորոշման համար», - նշեց նա: Առաջին անգամ Հայաստանում գտնվող Զեմանը անդրադարձավ նաև ղարաբաղյան խնդրին և առաջարկեց կողմերին բանակցությունների համար հանդիպումները նաև Պրահայում անցկացնել։ «Ինչպես նախագահ Սարգսյանը, այնպես էլ նախագահ Ալիևը բավականին փայլուն անձնավորություններ են, հուսով եմ՝ նրանք կարող են խաղաղություն կնքել»,- ասաց բարձրաստիճան հյուրը։ Հայաստանի նախագահը բանակցությունները Պրահայում անցկացնելու առաջարկին դրական արձագանքեց, շնորհակալություն հայտնեց Չեխիային՝ Մինսկի խմբի ձևաչափին աջակցելու համար: Բայց և նշեց, որ իրեն մտահոգում է Ադրբեջանի նախագահի վերջին օրերի պահվածքը, ով իր ելույթում Հայաստանի հասցեին ցինիկ որակումներ է հնչեցրել, վիրավորել է Հայաստանի նախագահին։ «Ես հույս ունեմ, որ սա ժամանակավոր ինչ-որ մի խնդիր է, տղայություն է և արագ կանցնի, քանի որ մենք լրջորեն աշխատելու պարտավորություն ունենք առաջիկայի համար: Եվ հույս ունեմ, որ սա Վիեննայի պայմանավորվածությունները վիժեցնելուն միտված գիտակցված վարքագիծ չէ», - ասաց նա: Երկու երկրների նախագահները այսօր Բաղրամյան 26-ում նաև հայ-չեխական բարձր մակարդակի բանակցություններ անցկացրեցին, տնտեսական կապերը զարգացնելու հարցեր քննարկեցին, ավարտին էլ փաստաթուղթ ստորագրեցին։ Միլոշ Զեմանը արձանագրեց, որ տնտեսական ոլորտում անելիքները շատ են, բայց ներդրումների ոլորտում կարևոր են նաև պետական երաշխիքները: Ամեն դեպքում, որքան էլ պաշտոնական Պրահան տեղյակ չէ այդ մութ գործարքից, պետք է հասկանալ, թե միջնորդ ո՞ր երկրի միջոցով են Ադրբեջանում հայտնվել չեխական արտադրության «Դանա» հրետանային համակարգը: Թամար Բագրատունի

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Թող Աստված մեր ղեկավարներին խիղճ տա, որ իմանան՝ վերևն Աստված կա․ Հարցում (video) Աննա՛, ձեր «կեղտոտ նախիրին» զբաղեցնելու համար բաժանությու՞ն ես մտածել․ Շաքարյանց (video) «Ինչքան փչացած մարդ կա Փաշինյանին ձայն կտա»,«թուրքից ինչքան հեռու՝ էդքան լավ, ի՞նչ ձայն տալ»․ հարցում (video) «Բանակում կռիվ է եղել․ հայհոյել են, դաժանաբար սպա*ել». Նարե Սոսե (video) Հիմա մի պատմություն պատմեմ Մարիամիկից․ Աննա Այվազյան (video) «Աննա՛, չփորձեք մեզ էշի տեղ դնել․ Ֆրանսիայի բուտիկներից դուրս չէիր գալիս»․ Նարե Սոսե (video) Գյումրեցի 80-ամյա կինը ապրում է ծայրահեղ ծանր պայմաններում (video) Ի՞նչ ունեցվածք է կուտակել կառավարական առանձնատնից «վարձով տուն տեղափոխված» Աննա Հակոբյանը Փորձ է արվում Նիկոլին ազատել Աննայի բացասական վարկանիշի բեռից. Սամվել Ֆարմանյան «Այն, ինչ նա երեկ ասել է, սուտ է». Զախարովա Նիկոլը ընտանեկան ու մյուս բոլոր հարաբերությունները պայմանավորում է քաղաքական շահով. Արա Պողոսյան ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը Սումգայիթի օրը գրառում է արել Գևորգ Պապոյանի «սկզբունքայնության» կամ ճղճիմության մասին «ֆոկուսը» այստեղ ոչ այնքան թվերն են, որքան հանրային ընկալումը. նման անակնկալ մանիպուլյացիաներ այս ընթացքում շատ են լինելու. Սարոյան Չզարմանաք, որ առաջիկայում Աննային տեսնենք ընդդիմության ցույցեցին․․․Նիկոլը «փրգվավ» Աննայից Ազատության համը տեսած կնոջը դժվար կլինի հետ բերելը․ Քրիստոս թող խաղաղացնի սիրտդ, Աննա Հակոբյան «ԱԱԾ-ից ինձ գիտե՞ք՝ ինչ են ասել․․․ Փաշինյանը գժվել է»․ ՊՆ նախկին նախարար Կարապետյան (video) Մահացել է երգիչ Գագիկ Հարությունյանը «Ծանոթներ կորան Սումգայիթում,մինչև այսօր չկան…Թուրքը դեռ ձեր կոկորդից է կծելու». Աննա Այվազյան (video) Իրական խաղաղության հասնելու միակ ճանապարհը բոլոր պատանդների ազատ արձակումն է. Դավիթ Վարդանյան «Հայրենիք» կուսակցությունը չի մասնակցի 2026 թվականի ընտրություններին Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը զեկույց է ներկայացրել Արցախի հարցով հետաքննության հարթակին Նիկոլ ու Աննա՛, ձեր շոուով չեք ստիպելու մոռանանք Բաքվի հայերի ցեղասպանության հիշատակման օրերը (video) Բոլոր աղետների օրերին քո հայասպան կերպարները հիշում ենք, ու օրը գալու է՝ քեզ էլ, քո չամուսնուն էլ, հիշեցնելու ենք․․․ Այս հայտարարությունից հետո Հայաստանի ժողովուրդը պետք է շատ անհանգստանա․․․
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am