«Մշտապես հրթիռներ արձակող հոգեկան» Կիմ Չեն Ինը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ալաբամա նահանգում իր ելույթի ժամանակ հայտնել է, որ Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինի հետ պետք է իրենց հարցերը լուծեին ԱՄՆ նախկին նախագահները: ««Հրթիռով մարդու հետ» պետք է ամեն ինչ վերջացած լիներ դեռ շատ վաղուց: Մենք չենք կարող թույլ տալ այդ հոգեկանին մշտապես իր հրթիռներն արձակել»,- նշել է նա: Այս մասին գրում է Gazeta.ru-ն: «Այդ խնդիրը պետք է լուծեին նրա նախորդներ Բիլ Քլինթոնն ու Բարաք Օբաման: Սակայն դա ես պետք է անեմ, որովհետև մենք պետք է անենք դա, մենք ընտրություն չունենք»,- նշել է նա:
