ԿԺԴՀ-ում երկրաշարժ է տեղի ունեցել. այն պայթյունի հետևանք է՞
ԿԺԴՀ-ում տեղի է ունեցել 3,4 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հաղորդվում է, որ երկրաշարժը կարող է պայթյունի հետևանքը լինել: Չինական սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը զրոյական կիլոմետր խորության վրա է եղել: Նույն ժամանակ հարավկորեական օդերևութաբանական գործակալությունը ֆիքսել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ հյուսիսկորեակա Քիլջուի շրջանում՝ միջուկային պոլիգոնի մոտ:
