Ոչնչացվել է 200 գրոհային
Իրաքի ուժայիններն ազատագրել են երկրի հյուսիսում գտնվող Էլ-Հավիջա քաղաքի 500 քառակուսի կմ տարածք: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Դաշնային ոստիկանության ուժերն ու մեքենայացված բրիգադները ավարտել են գործողության առաջին և երկրորդ փուլերը, վերադարձրել են տարածքի 480 քառակուսի կմ-ի վերահսկողությունը, ազատագրել են 41 գյուղ և ոչնչացրել են 225 իսլամիստների՝ ոչնչացնելով «Իսլամական պետություն» խմբավորման ավելի քան 200 գրոհայինի»,- ասվում է հրամանատարության հայտարարության մեջ: Զինվորականներն ընդգծել են, որ ոչնչացրել են ահաբեկիչների փոխադրամիջոցները և զենքերը, ինչպես նաև բախման շրջանից դուրս են բերել 90 ընտանիքի:
