Եվլախում մեկնարկել է Արցախի պատվիրակության հերթական հանդիպումն ադրբեջանական կողմի հետ (video)
Եվլախում սկսվել է Արցախի պատվիրակության հերթական հանդիպումը Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ադրբեջանական կողմը ներկայացնում է Ռամին Մամեդովը, ով պատասխանատու է Ղարաբաղի հայ բնակիչների հետ շփումների համար։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին արդեն նման հանդիպում է եղել՝ Սերգեյ Մարտիրոսյանի և Դավիթ Մելքումյանի մասնակցությամբ։
Դրան հաջորդեց սեպտեմբերի 25-ի հանդիպումը Խոջալու քաղաքում, որի ընթացքում մի շարք պայմաններ է Ադրբեջանն առաջ բերել։
