Ահա գեղեցիկ հայրենիքի անկման մի պատմության ողբերգական էջը

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել համաձայն որի մինչև 2024թ. հունվարի 1-ը պետք է լուծարվեն Արցախի բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները, և Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։

Համաձայնագրով՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, այդ թվում՝ Արցախից դուրս գտնվող բնակչությունը, սույն հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո ծանոթանում է Ադրբեջանի Հանրապետության կողմից ներկայացված վերաինտեգրման պայմաններին՝ անկախ և անհատական որոշում կայացնելու նպատակով՝ ապագայում Լեռնային Ղարաբաղում մնալու (վերադառնալու) հնարավորության մասին, տեղեկացնում է Ստեփանակերտը։

Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից անմիջապես հետո: Հրամանագրի բուն տեքստին ծանոթանալ հնարավոր չէ, քանի որ Արցախի նախագահի պաշտոնական կայքէջն այլևս չի գործում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին մեկնարկած ռազմական գործողություններից երկու օր անց Ստեփանակերտը հայտարարեց, որ Արցախի իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։

Ստեփանակերտը նաև հաղորդեց, որ կողմերը պայմանավորվել են «Հայաստանի Զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինծառայողների» դուրսբերման և Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների լուծարման ու ամբողջական զինաթափման, Լեռնային Ղարաբաղից ծանր զինտեխնիկայի և սպառազինությունների դուրսբերման մասին՝ «դրանց շուտափույթ ուտիլիզացման նպատակով»:

Ահա, և վերջ... Հայրենիքի մի մասնիկի անկումը` մեր բոլորի ու քաղաքակիրթ աշխարհի աչքի առջև... Երբ բոլորը Հայաստանում զբաղված են իսկական գզվռտոցով` մեր հայրենիքի անկումը տեղին ունեցավ «սահուն»

Միևնույն ժամանակ Բաքուն ի ցույց է դնում իր «հաղթական» արշավն ընդդեմ Արցախի համար բարի գործ արածների նկատմամբ:

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը երեկ հայտնեց. «Սեպտեմբերի 27-ին Լաչինի սահմանային անցակետում պետական սահմանապահ ծառայության զինծառայողների զգոնության արդյունքում ձերբակալվել է ապօրինի կերպով հանրապետություն ժամանած Ռուբեն Կառլենովի Վարդանյանը, ով զբաղեցրել է, այսպես կոչված, «պետական նախարար պաշտոնը»»։ Ըստ գերատեսչության՝ 53-ամյա Վարդանյանը տեղափոխվել է Բաքու։

Ադրբեջանական լրատվամիջոցները լուսանկարներ, տեսանյութեր են հրապարակում, որոնցում ադրբեջանցի իրավապահներն են ու Վարդանյանը՝ ենթադրաբար ձեռնաշղթայով։ Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած լուսանկարում նախկին պետնախարարի ձեռքերի հատվածը քողարկված է։

Վարդանյանի ձերբակալության մասին առաջինն ահազանգեց նրա կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը՝ հանդես գալով հայտարարությամբ. - «Ամուսինս՝ բարերար, գործարար և Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել ու գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ այսօր առավոտյան, երբ փորձել է հեռանալ Արցախից՝ ադրբեջանական բռնազավթումից մազապուրծ եղած հազարավոր հայերի հետ։ Ռուբենը արցախցիների կողքին էր շրջափակման 10 ամիսներին և նրանց հետ միասին էլ զրկանքներ է կրել գոյության համար այդ պայքարում»:

Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից ժամեր անց Հայաստանի կառավարությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Երևանը Բաքվից պահանջում է տեղեկություններ տրամադրել Վարդանյանի ձերբակալության, նրա գտնվելու վայրի վերաբերյալ։

Այսօր արդեն Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնեց, որ ՀՀ քաղաքացի Ռուբեն Վարդանյանը «պատասխանատվության է ենթարկվել ահաբեկչական գործողությունների ֆինանսավորման, պետական սահմանն ապօրինի հատելու, ահաբեկչություններ կատարած լինելու և ապօրինի զինված խմբավորումներ կազմավորելու մեղադրանքով»։

Իսկ Արցախի նախագահի խորհրդական, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հայտարարեց այսօր Ստեփանակերտից Շուշի մեկնելու իր որոշման մասին։
Իր հայտարարությունում Բաբայանը նախ շեշտել է, որ ընդգրկված է Ադրբեջանի սև ցուցակում, ապա տեղեկացրել, որ ադրբեջանական կողմը պահանջել է իր ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ «Այս որոշումը, բնականաբար, մեծ ցավ, անհանգստություն ու սթրես կպատճառի առաջին հերթին իմ մերձավորներին, բայց վստահ եմ, որ նրանք կհասկանան։ Իմ չներկայանալը կամ ավելի վատ՝ փախուստը լուրջ վնաս կհասցնի մեր բազմաչարչար ժողովրդին, շատ ու շատ մարդկանց, և ես՝ որպես ազնիվ մարդ, աշխատավոր, հայրենասեր և քրիստոնյա, չեմ կարող դա թույլ տալ», - Ֆեյսբուքում գրել է Բաբայանը։

44-оրյա պատերազմից ուղիղ 3 տարի անց, Ադրբեջանը, որը սիմվոլիզմին մեծ տեղ է տալիս, արձանագրեց Արցախի անկումը:

Իսկ մեր հոգիներում դատարկություն է, քանզի մենք ապրում ենք` 3 տասնամյակից ավելի թափված արյան գինն այդպես էլ չգիտակցելով:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2541 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am