Արցախում գերեվարված քաղաքացիներ կա՞ն․ մեկնաբանում է Հայաստանի ՄԻՊ-ը (video)

Արցախից բռնի տեղահանված մարդկանց վիճակը չի կարող բնականոն հունով լինել, որովհետեւ նրանք եւ՛ ֆիզիկական, եւ՛ հոգեբանական տեսանկյունից խնդիրներ ունեն։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Կառավարության նիստից հետո լրագրողներին տված ճեպազրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

«Հաշվի առնելով այն, որ նրանք երկար ժամանակ գտնվել են նախ արգելափակման մեջ, երկրորդը՝ վերջին օրերի իրադարձությունները, նաեւ այդքան երկար ճանապարհին գտնվելու հանգամանքը ազդում է մարդու թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան վիճակի վրա։ Կարեւոր է, որ մենք կարողանանք նրանց պատշաճ մակարդակով դիմավորել, պատշաճ պայմաններ ստեղծել Հայաստանում։ Մենք մշտադիտարկումն իրականացրել ենք մի քանի ուղղություններով։ Առաջինը մշտադիտարկում այս փուլում նրանց իրավունքների պաշտպանության վիճակի հետ կապված է, պրոցեսը կազմակերպված է, բնական է, որ հատկապես այսպիսի աննախադեպ հոսքի պայմաններում հնարավոր չէ, որ պրոցեսի շրջանակներում չլինեն որոշակի խնդիրներ։ Այդ խնդիրները կան, ինքներս էլ որոշակի հանգամանքներ արձանագրել ենք, բայց մի մասը պետական մարմնի հետ անմիջապես օպերատիվ քննարկման արդյունքում լուծում ստացել է․ դրանք իրավունքներին վերաբերող խնդիրներ են եղել, մի մասը ինքս էլ դեռ շարունակում եմ ներկայացնել։ Փորձում ենք հասնել նրան, որ պրոցեսը ավելի հարթ ընդանա, հատկապես իրավունքների պաշտպանության տեսանկյունից խնդրահարույց չլինի»,- ասաց Մանասյանը։

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ զգացողություն ունեցավ ինքը, երբ լսեց, որ Արցախում մի քանի օրից այլեւս հայ չի մնալու, Մանասյանն ասաց․

«Ընդհանրապես ինձ համար շատ ցավալի է որպես մարդ, որովհետեւ ցանկացած անձ, նույնիսկ կարեւոր էլ չէ, թե ինչ ազգություն ունի, երբ ինքը ենթարկվում է նման զրկանքների, նման էթնիկ զտման քաղաքականության, ֆիզիկական ու հոգեկան տառապանքների, ցանկացած անձ չի կարող դա նորմալ ընկալել։ Ինքս այնտեղ եմ գտնվել, եւ ոչ թե պարզապես հետեւել եմ պրոցեսին, այլ անկեղծ կգտնվեմ, ինչով կարողացել եմ, աջակցել եմ»։

Դիտարկմանը, երբ Արցախն Ադրբեջանի մաս էր ճանաչվում, արդյո՞ք կանխատեսելի չէր, որ այսպիսի հետեւանքը, Անահիտ Մանասյանն ասաց․ «Դա ժամանակակից աշխարհում նորմալ երեւույթ չի կարող ընկալվել։ Եվ կապ չունի, թե ում համար ինչն է սպասելի կամ անակնկալ է, թե՝ ոչ։ Մենք պետք է անընդհատ խոսենք դրա մասին»։

Անդրադառնալով Լաչինի միջանցքում ադրբեջանցիների կողմից հայերի ձերբակալման դեպքերին, ինչպես նաեւ այն հարցին, թե այդպիսի քայլերի գնացող երկրի հետ արդյո՞ք կարելի է բանակցել, օմբուդսմենն ասաց, որ ինքը քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվում․ «Ես մարդու իրավունքների պաշտպանության գործառույթով եմ զբաղվում։ Ես չեմ կարող պատասխանել այն հարցերին, որոնք իրենց մեջ նաեւ քաղաքական որոշակի բաղադրատար ունեն, եւ ենթադրում են դրանց տեղեկացվածություն։ Ձերբակալությունների տեսանկյունից՝ սա մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից չափազանց վտանգավոր երեւույթ է, որովհետեւ այս ամենը տեղի է ունենում մարդու իրավունքների սահմանափակմանը վերաբերելի միջազգային երաշխիքների միանշանակ խախտմամբ։ Ես միջազգային գործընկերների հետ եմ կապի մեջ գտնվում՝ ներկայացնելով համապատասխան տեղեկատվությունը»։

դիտվել է 471 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am