Դոնալդ Թրամփը բարձր հովանավորություն է առաջարկում Սերժ Սարգսյանին

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Այս տարի Հայաստանի անկախության 26-ամյակին նվիրված տարբեր պետությունների ղեկավարների՝ Սերժ Սարգսյանին հղած ուղերձների մի մասը առանձնահատուկ նշանակություն ունեին: Նման շնորհավորանքները ընդհանրապես լինում են երկու տեսակի՝  հերթապահ շնորհավորանքներ, զուտ միջազգային արարողակարգի պահանջները բավարարելու նպատակով, կամ ավելի լուրջ՝ հագեցած քաղաքական բովանդակությամբ եւ մեսիջներով: Հայաստանի ստացած շնորհավորական ուղերձների մեջ գերակշռում էր երկրորդ տեսակը: Այս առումով, թերեւս, ամենաթույլը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորանքն էր, որը նախորդ տարվա շնորհավորական տեքստի գրեթե բառացի կրկնությունն էր: Ի տարբերություն ՌԴ նախագահի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը ոչ միայն կրկնությունը չէր նախորդ տարվա ուղերձի, այլեւ աննախադեպ դետալացված բովանդակություն ուներ: Թրամփի ելույթը, ըստ էության, այս ընթացքում Հայաստանում ԱՄՆ դեսպանի տարբեր աղմկոտ հայտարարությունների խտացումն էր: «Ձեր անկախացումից ի վեր մենք աշխատել ենք միասին՝ մեր ընդհանուր շահերի ներքո աջակցելու Հայաստանի ժողովրդավարությանն ու տնտեսությանը: Մենք պատրաստ ենք շարունակել մեր աջակցությունը Հայաստանին նոր Սահմանադրության իրականացման ու կառավարման խորհրդարանական համակարգին անցում կատարելու հարցերում: Մենք ձգտում ենք ընդլայնել մեր երկրների համար երկուստեք շահավետ առեւտրային ու ներդրումային կապերը: Մենք նաեւ բարձր ենք գնահատում Հայաստանի մասնակցությունը միջազգային խաղաղապահ գործողություններին եւ ՆԱՏՕ-ի ու այլ բազմազգ վարժանքներին, մասնավորապես՝ այս տարվա ամռանը տեղի ունեցած «Ազնիվ գործընկեր» վարժանքին, որը գլխավորում էր ամերիկյան կողմը»,- ասված է Դոնալդ Թրամփի ուղերձում: ԱՄՆ պետքարտուղարի շնորհավորական ուղերձում, ընդ որում՝ որպես լրացում նշվում է ժողովրդարությունն առաջ տանելու, վստահելու եւ թափանցիկ տնտեսության առաջընթացը խթանելու պատրաստակամությունը: ԱՄՆ-ի համար փաստորեն Հայաստանի ժողովրդավարությունը եւ տնտեսության վստահելիությունն ու թափանցիկությունը դեռ խնդիր են: Եվ դա ամրագրվում է ամենաբարձր մակարդակով, ինչը, ըստ էության, թաքնված շանտաժ եւ սպառնալիք կարելի է համարել՝ ուղղված գործող իշխանություններին: ԱՄՆ-ն հավանություն է տալիս Հայաստանը խորհրդարանական հանրապետություն դարձնելու քայլին: Հայ-ամերիկյան առեւտրաշրջանառությունը մեծացնելու ցանկություն կա, նաեւ՝ ԱՄՆ-ն ցանկանում է ներդրումներ անել Հայաստանում: ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ: Սույն ամրագրումները չափազանց կարեւոր են եւ, ըստ էության, նշան են Հայաստանի հանդեպ հատուկ հետաքրքրության: ԱՄՆ նախագահի մակարդակով Հայաստանի հետ համագործակցության հանդեպ ցուցաբերված այս ուշադրությունը որքան էլ հաճելի թվա, ռուս-ամերիկյան ներկա հարաբերությունների համատեքստում չափազանց վտանգավոր է: Ինչպես հայտնի է, Հայաստանը նոյեմբերին պատրաստվում է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիր ստորագրել, եւ մինչեւ այժմ տեղի ունեցող զարգացումները կասկածներ էին հարուցել, որ աշխարհաքաղաքական կենտրոնները Հայաստանին դրել են ընտրության առջեւ: Այսինքն՝ այդ միջոցառումը դիտվում է ոչ թե զուտ որպես համաձայնագրի ստորագրում, այլ աշխարհաքաղաքական բեւեռի ընտրություն: Հայաստանն, ինչպես հայտնի է, փորձում է առաջնորդվել «ե՛ւ- ե՛ւ»-ի քաղաքականությամբ եւ դաշնակցային հարաբերություններ պահպանելով ՌԴ-ի հետ, նաեւ ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի անդամ լինելով՝ խորացնել համագործակցությունը նաեւ ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ: Ահա այս երկու թշնամական բեւեռները, փաստորեն, այնքան էլ չեն ողջունում Հայաստանի այս մոտեցումը, «ե՛ւ- ե՛ւ»-ը դարձնելով «կամ- կամ»: Այսինքն՝ կամ ՀՀ-ն շարունակում է մնալ ՌԴ ազդեցության գոտում, կամ տեղափոխվում է Արեւմուտքի ազդեցության գոտի: Եվ ԱՄՆ նախագահի սույն աննախադեպ մանրակրկիտ ուղերձը պետք է դիտել այս ընտրության համատեքստում: ԱՄՆ-ն, ըստ էության, Հայաստանին «ապահովագրություն» է առաջարկում ՌԴ-ի ազդեցության գոտուց դուրս գալու պարագայում»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 32 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am