Միլիոնավոր դրամներ են վճարել, բայց զրկվել են տներից. ի՞նչ կապ ունի Բանգլադեշցի Համիկը

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Երեւան քաղաքի Պուշկին եւ Սարյան փողոցների հատման մասում 2007 թվականին կառուցված բազմաբնակարան շենքի բնակարաններից մեկի գնորդ Լաուրա Մարդոյանն armtimes.com-ի հետ զրույցում պատմեց, թե ինչպես է զրկվել իր բնակարանից: Լաուրա Մարդոյանը 2009 թվականին երկու պայմանագիր է կնքել շենքը կառուցապատած «Նարեկ-Դավիթ» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Պապոյանի հետ եւ բնակարան ձեռք բերել: Նրան մաս-մաս վճարել է ընդհանուր առմամբ 83 միլիոն դրամ: Վճարումը կատարվել է երկու փուլով: Առաջին վճարումից հետո Գագիկ Պապոյանը Լաուրա Մարդոյանին է տրամադրել բնակարանի բանալիները եւ պայմանավորվել են ամիսներ անց կնքել առքուվաճառքի հիմնական պայմանագիրը, եւ ստանալ բնակարանի սեփականության վկայականը: Նախնական պայմանագրի կնքումից 5-6 ամիս անց պետք է կնքվեր հիմնական պայմանագիրը, սակայն Գագիկ Պապոյանը անընդհատ ձգձգել է պայմանագրի կնքման ժամանակահատվածը, իսկ Լաուրա Մարդոյանը չի անհանգստացել, քանի որ Պապոյանի հետ բարիդրացիական հարաբերություններ է ունեցել: Մարդոյանը երբեմն ուշացրել է գումարի վճարման օրերը, սակայն Պապոյանն իրեն ընդառաջել է, որն էլ պատճառ է դարձել, որ Մարդոյանը չդիմի դատարան: Դեռեւս սեփականության վկայական չունենալով` Լաուրա Մարդոյանը բնակարանում վերանորոգման աշխատանքներ է սկսել, փոխել է ջրագծերը եւ այլն: Տարիներ անց վերջինս ամուսնու հետ տեղափոխվել է ՌԴ եւ 2012 թվականին լրատվամիջոցներից տեղեկացել է, որ Գագիկ Պապոյանը կալանավորվել է: Պապոյանը 2012 թվականին ձերբակալվել էր այն բանի համար, որ իր կողմից Երեւանի կենտրոնում կառուցապատած բազմաթիվ շենքերի բնակարանները միանգամից վաճառել էր տարբեր քաղաքացիների եւ միլիոնավոր դոլարների հափշտակություն էր կատարել: Հետագայում Գագիկ Պապոյանը դատապարտվել է 9 տարի ազատազրկման: Լաուրա Մարդոյանը, տեղեկանալով Պապոյանի ձերբակալման մասին՝  եկել Երեւան եւ գնացել իր բնակարան: Տեղում պարզել է, որ բնակարանի դուռը կոտրել են եւ նոր դուռ տեղադրել: Չկարողանալով մուտք գործել բնակարան՝ վերադարձել է Մոսկվա: Որոշ ժամանակ անց դիմել է ոստիկանություն եւ արդեն հետաքննության փուլում տեղեկացել է, որ բնակարանի սեփականատերն Անդրանիկ Խալոյանն է: Հարուցված քրեական գործը կարճվել է, քանի որ Անդրանիկ Խալոյանն ունեցել է բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի վկայական: Մինչ այդ Լաուրա Մարդոյանը դիմել է դատարան, սակայն Գագիկ Պապոյանի դեմ հարուցված քրեական գործով պայմանավորված քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է: 2017 թվականին արդեն երկրորդ անգամ դիմել է դատարան եւ պահանջել է Գագիկ Պապոյանին պարտավորեցնել իր հետ պայմանագիր կնքել: Դատական գործը դեռ դատաքննության փուլում է: Այս ամենից զատ Լաուրա Մարդոյանը հանդիպել է Անդրանիկ Խալոյանին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ Աշոտ Ավետիսյանը, որը հայտնի է «Բանգլադեշցի Համիկ» անունով: «Ինձ այդ անունը ոչինչ չեր ասում այնքան ժամանակ, մինչեւ ես հանդիպում ունեցա Անդրանիկ Խալոյանի հետ: Տվյալ անձնավորությունը մասնակցում էր այդ հանդիպմանը՝ 2017 թվականին, ամիսներ առաջ: Իմ մտերիմների միջոցով ես հանդիպել եմ Խալոյանի հետ, հաշտության եզրեր գտնելու համար: Քննարկմանը մասնակցում էր նաեւ «Բանգլադեշցի Համիկը»: Հիմնականում բոլոր հարցերը ինքն էր տալիս, պատասխանները տալիս էր ինքը»,- ասաց Լաուրա Մարդոյանը: Անդրանիկ Խալոյանն առաջարկել է նրան վճարել բնակարանի շուկայական գնի եւ 2009 թվականին ձեռբ երված բնակարանի գնի տարբերությունը եւ դառնալ սեփականատեր, սակայն Մարդոյանը չի համաձայնվել: Այս պատմության մեջ գլխավոր խնդիրն այն է, որ Երեւանի քաղաքապետարանը շինթույլտվություն է տվել Անդրանիկ Խալոյանին շենք կառուցել նույն այն հասցեում, որտեղ արդեն 2007 թվականին շենք է կառուցվել, իսկ սեփականության վկայականը Խալոյանը ձեռք է բերել 2012 թվականին»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 47 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am