«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, վերջին օրերին տեղի ունեցող ողբերգական իրադարձությունների ֆոնին հանգիստ չէ նաև պետական համակարգում։ Չնայած Նիկոլ Փաշինյանի մեծագույն ջանքերին, որ պետական համակարգը ներսից ճաքեր չտա, այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակով պայմանավորված, այս փուլում ոչ մի վերահսկողական մեխանիզմ չի աշխատում։
«Փաստ» թերթի ԱԳՆ աղբյուրը հայտնում է, որ Հայաստանի՝ տարբեր երկրներում հավատարմագրված մեկ տասնյակից ավելի հյուպատոսներ հրաժարականի զեկուցագրեր են ներկայացրել՝ հայտարարելով, որ չեն պատրաստվում նման ամոթալի պայմաններում աշխատել ՀՀ իշխանությունների հետ։ Նույն աղբյուրի փոխանցմամբ, վերջին մեկ շաբաթվա ընթացքում տարբեր երկրներում ՀՀ դեսպանների և հյուպատոսների հետ սփյուռքահայության ներկայացուցիչները շատ կոշտ խոսակցություններ են ունեցել՝ սուր քննադատելով հայաստանյան իշխանությունների վարած հակահայաստանյան, հակաարցախյան, ընդհանրապես հակահայ քաղաքականությունը։
ԱԳՆ-ից մեզ փոխանցել են նաև, որ մի քանի դեսպաններ նույնպես ցանկացել են հրաժարական ներկայացնել, սակայն նրանց հետ առանձին խոսակցություններ են եղել՝ փորձելով համոզել գոնե այս փուլում մնալ իրենց տեղերում»:
Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան
Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը
Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը