Ինչպե՞ս Սամվել Բաբայանը Արցախից վերջինը դուրս եկողից դարձավ առաջին հեռացողը (video)
Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը նախօրեին պատմում էր, թե ինչպես է հասել Երևան:
«Մեքենայից իջել եմ, բարևել ադրբեջանցի ոստիկաններին, նորից նստել եմ մեքենան, շարժվել դեպի Հայաստան»,-հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ դեռևս այս տարվա ապրիլ ամսին Բաբայանը բոլոր արցախցիներին վստահեցնում էր, որ ինքը լինելու է վերջինը, ով դուրս կգա Արցախից:
