Հայ բնապահպանները մտահոգված են հանքարդյունաբերության ոլորտում ՎԶԵԲ-ի ներդրումային քաղաքականությամբ․ Իսկ Արցա՞խը

Մի շարք երկրների բնապահպաններ միացել են սեպտեմբերի 15-ին CEE Bankwatch Network-ի՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին ուղղված նամակին, որում կոչ են անում վերանայել հանքարդյունաբերության ոլորտում 2024-28 թվականների ներդրումային ռազմավարությունը։

Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Մոնղոլիայի, Ալբանիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Ուզբեկստանի և Ուգանդայի բնապահպանական ՀԿ-ները ՎԶԵԲ-ին կոչ են անում նախապաետվություն տալ փակ արտադրական ցիկլով աշխատող տնտեսություններին, ուշադրություն դարձնել արդյունաբերկան թափոնների կրճատմանն ու դրանց հնարավոր վերամշակմանը, բացառել հանքարդյունաբերական ներդրումներն այնպիսի երկրներում, որոնք չեն պահպանում միջազգային բնապահպանական օրենքները, սահմանել արգելված տարածքներ և արգելված տեխնոլոգիաներ, երաշխավորել բնակչության իրազեկվածությունն ու համաձայնությունը։

Նամակին, որի վերաբերյալ հրապարակման մեջ Bankwatch-ը օգտագործել է Հայաստանի հանքերից մեկի համայնապատկերը, հայ բնապահպանական կազմակերպություններից միացել են «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն, «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունը, «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն և «Կանաչ Հայաստան» կրթական, բնապահպանական ՀԿ-ն:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը մշտապես, իսկ վերջին տարիներին առավել լայնամասշտաբ տեղեկատվական գրոհներ է իրականացնում Հայաստանի տնտեսության և հատկապես հանքարդյունաբերության ոլորտի նկատմամբ։ Այս համատեքստում հայաստանյան ՀԿ-ների՝ այս նամակին միանալը ոչ միանշանակ է ընկալվում։ Հատկապես, որ վերջիններս խուսափում են Արցախի հարցով դիրքորոշում հայտնելուց, թեկուզ ադրբեջանցի «էկոակտիվիստների» հակամարդկային գործողության տեսանկյունից։

Հայ բնապահպանական համայնքի մոտեցումներն ու առաջնահերթությունները պարզելու նպատակով NEWS.am-ը փորձեց կապ հաստատել նամակին միացած ՀԿ-ների ներկայացուցիչների հետ։

«ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության ղեկավար Ինգա Զարաֆյանն ասաց, որ իրենք ՎԶԵԲ-ի ռազմավարությունները դիտարկում են 2008 թվականից և մեկնաբանություններ անում․ «Այս նամակով մենք պաշտպանում ենք մեր երկրի շահերը, որպեսզի ներդրումներ չլինեն հանքարդունաբերության, մասնավորապես՝ նավթի և գազի ոլորտում, որոնք հիմնականում ստանում են Ադրբեջանն ու Ռուսաստանը։ Հայաստանն այս նամակում շատ քիչ մասնաբաժին ունի»։

Նկատենք, որ նամակում նավթի ու գազի արդյունահանման մասին որևէ առանձին կետ չկա, խոսքը գնում է ընդհանուր հանքարդյունաբերության ոլորտի մասին։ Բացի այդ, ինչպես արդեն նշեցինք, Bankwatch-ը նամակի մասին հրապարակման մեջ օգտագործում է հայաստանյան հանքի համայնապատկեր, ավելին, նյութում բերված մի քանի օրինակներից մեկը վերաբերում է հենց այդ հանքին․ Ադրբեջանի, և առհասարակ նավթի ու գազի մասին ոչ մի խոսք։

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպության ղեկավար Ելենա Մանվելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց ստորագրությունը նամակին դեռ ամիսներ առաջ են ուղարկել․ «Մենք այսօր չենք միացել նախաձեռնությանը։ Իհարկե այսօր այլ առաջնահերթություններ կան»։

Անդրադառնալով հարցին, թե ինչու են միացել նամակին՝ Մակարյանը նշեց․ «Մեր կազմակերպության անդամները հիմնականում բնապահպան-բժիշկներ են, հաճախ ենք երթևեկում Սևանի մայրուղով դեպի եր թիրախային գյուղեր, տեսնում ենք, թե ինչ փոշի է այնտեղ բարձրանում, որը վնասում է տեղի բնակչությանը։ Բացի այդ, մեզ բավականին մտահոգում է մեր երկրի լանդշաֆտի սպանությունը»։

Կրկին նշենք, որ Հայաստանում «բնապահպանական խնդիրների» հարցը ոչ թե 7 շաբաթ է, 3 ամիս է կամ 1 տարի, այլ առնվազն 3 տարի ակտիվ շահարկվում է Ադրբեջանի կողմից և օգտագործվում որպես հնարավոր ագրեսիայի հիմնական առիթներից մեկը։ Այս առումով նամակը «ամիսներ առաջ» ստորագրած լինելու փաստարկը որևէ կերպ չի արդարացնում Ադրբեջանի օրակարգն առաջ տանող այս քայլը։

«Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության ներկայացուցիչը, ով չցանկացավ ներկայանալ, ասաց, որ իրենք ոչինչ չեն որոշել, պարզապես միացել են նամակին։ Լրագրողի նկատառմանը, որ նախաձեռնությունը միացել է, հետևաբար համակարծիք է, ներկայացուցիչը պատասխանեց․ «Ես չեմ կարող պատասխանել, կազմակերպիչներին դիմեք այդ հարցերով»։

Որպես ամփոփում նշենք, որ նամակին հատկապես ակտիվ միացել են հայ (4 կազմակերպություն) և ուկրաինացի (6) բնապահպանները։ Ադրբեջանական կողմից ստորագրել է միայն 1 ՀԿ, այն էլ աշխատողների իրավունքներով զբաղվող։

դիտվել է 628 անգամ
Լրահոս
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video) «Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյանի առաջարկն ու ստացած պատասխանը Վերջին հանդիպումը…. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ «Սասո՛ւն, հիշեցնեմ՝ Մանվել Գրիգորյանը քեզ ինչ օրը գցեց․ սպասիր՝ քո ժամը դեռ գալու է»․ ազատամարտիկ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am