Ազգային սպանդին անտարբեր մի՛ եղեք․ բժիշկների ակցիան Առողջապահության նախարարության դիմաց (video)
Առոջղապահության նախարարության մոտ բուժաշխատողները սպիտակ խալաթներով բողոքի ակցիա է իրականացվում: Ակցիայի մասնակիցները նշում են, որ ՀՀ առողջապահության նախարարությունն այս ողբերգական պահին պարտավոր է պատշաճ արձագանքել և աշխատանքները կազմակերպել արտակարգ ռեժիմով։
«Գործեք արտակարգ իրավիճակի ռեժիմով, ունենք առաջարկ–պահանջ` Արցախից բռնի տեղահանվածներին բուժօգնություն տրամադրելու համար Կոռնիձորում ստեղծել դաշտային ճամբարներ»,– ասում են բուժաշխատողները։
Բուժաշխատողները պահանջում են նաև ստեղծել տեղահանված վիրավորների, հիվանդների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարան։
