Մոսկվա-Վաշինգտոն բախումն արդեն Հայաստանի տարածքում է

Հայաստանի նկատմամբ վերջին օրերին ուժգնացել է ամերիկյան ուշադրությունը: Պատվիրակություններ, այցելություններ, հայտարարություններ...Եվ նույնիսկ` նամակ Բայդենից Փաշինյանին: Իսկ Մոսկվայից երեկ կոշտ քննադատություն հնչեց Փաշինյանի իշխանության վերաբերյալ, որով հայ-ռուսական հարաբերություններում նոր բարդության փուլի մասին ազդարարվեց:

ԱՄՆ-ը աջակցում է Հայաստանի սուվերենությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը

«Խնդրել եմ անձամբ Ձեզ փոխանցել ԱՄՆ ուժեղ աջակցությունը Հայաստանի ձգտմանը դեպի արժանապատիվ և կայուն տարածաշրջանային խաղաղություն», - նշել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Փաշինյանին ուղարկած նամակում, որը Փաշինյանին երեկ փոխանցեց Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը:

ԱՄՆ նախագահը նամակում մասնավորապես նշել է. «Ձեզ և Հայաստանի ժողովրդին հղում եմ իմ լավագույն մաղթանքներն Անկախության տոնի առթիվ։ Այս տարի, երբ նշում ենք այս վեհ առիթը, մենք նաև սգում եք Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի մահը։ Ես խնդրել եմ Սամանթա Փաուերին՝ իմ կաբինետի կարևորագույն անդամներից մեկին, անձամբ Ձեզ փոխանցել Միացյալ Նահանգների և իմ վարչակազմի ուժեղ աջակցությունը Հայաստանի ձգտմանը դեպի արժանապատիվ և կայուն տարածաշրջանային խաղաղություն, որը կերաշխավորի ձեր սուվերենությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և ժողովրդավարությունը։ Հայաստանը ցույց է տվել իր հավատարմությունն այդ նպատակին՝ ներգրավվելով Ադրբեջանի հետ խաղաղ բանակցություններում, ինչպես նաև իրականացնելով կարևոր տնտեսական բարեփոխումներ, բարելավելով կառավարության հաշվետվողականությունը և ամրապնդելով ժողովրդավարական ինստիտուտները: Վստահեցնում եմ ձեզ, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Հայաստանին երկրում ժողովրդավարության ամրապնդման և ձեր հարևանությամբ կայունություն հաստատելու ջանքերում»։

Նաև նշվում է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել ձեր կառավարության հետ` հասցեագրելու վերջին բռնություններից բխող մարդասիրական կարիքները, որոնք տիկին Փաուերը Ձեզ հետ մանրամասն կքննարկի։ Մենք նաև կշարունակենք ամրապնդել մեր համագործակցությունն էներգետիկ դիվերսիֆիկացման, դիմակայունության և անվտանգության հարցերում, ինչպես ցույց են տվել մեր վերջին զորավարժությունները: «Հայաստանի հարուստ պատմությունն ամենուրեք ոգեշնչել է ազգերին և մարդկանց՝ ձգտելու ազատության և արդարության: Իսկ ամերիկահայ համայնքը շարունակում է ուժի աղբյուր մնալ իմ սեփական երկրում: Հույս ունեմ առաջիկա տարում շարունակել էլ ավելի խորացնել և ամրապնդել մեր պետությունների և ժողովուրդների միջև կապերը»։

Բայդենը գործուղել է՝ ընդգծելու ԱՄՆ նվիրվածությունը Հայաստանի սուվերենությանը, ասում է Փաուերը

Այս պահին Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտման գործընթացը շարունակվում է, երեկ ընդունելով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակությանը՝ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այն հենց հիմա տեղի է ունենում, և դա շատ ողբերգական փաստ է։

Մենք փորձում էինք միջազգային հանրությանը տեղեկացնել, որ այս էթնիկ զտումը տեղի է ունենալու, բայց, դժբախտաբար, մեզ չհաջողվեց այն կանխել։ Բայց այս իրավիճակը և լարվածությունը մեր տարածաշրջանում շարունակում է աճել, և այժմ շատ կարևոր է կոնկրետ քայլեր ձեռնարկել հետագա էսկալացիան և նույնիսկ ավելի մեծ խնդիրները կանխելու համար։ Շատ ուրախ եմ այս հնարավորության համար և ողջունում եմ Ձեզ մեր երկրում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Սամանթա Փաուերը, ում ղեկավարած պատվիրակության կազմում է նաև ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը, նշել է. -«Նախագահ Բայդենն ինձ և իմ պատվիրակությանը գործուղել է այստեղ՝ ընդգծելու ԱՄՆ խորը նվիրվածությունը Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության և ժողովրդավարության հանդեպ։ Գիտեմ, որ ԱՄՆ ՄԶԳ-ն աշխատում է հայ ժողովրդի հետ, և Հայաստանի կառավարությունը երբեք անվճռականություն չի ցուցաբերել այս հարցում, և դա շատ կարևոր է։

Մենք ժամանել ենք Հայաստան և հուսով եմ կրկին առիթ կունենամ գալու՝ քննարկելու մեր այն քայլերը, որոնք ուղղված են ձեր խորացող ժողովրդավարության ամրապնդմանը, բայց այս այցի ընթացում մենք, իհարկե, կենտրոնացած ենք կոնկրետ ճգնաժամի, Լեռնային Ղարաբաղի մարդկանց մարդասիրական կարիքների, Լեռնային Ղարաբաղից փախուստի դիմած մարդկանց մարդասիրական կարիքների վրա»։ «Մենք իսկապես շատ լուրջ ենք վերաբերվում մեր պատասխանատվությանը՝ կենտրոնացնել ռեսուրսները, ինքներս մեզ, որպեսզի աջակցենք տեղական ինքնակառավարման մարմիններին՝ կեցության վայրեր և այլ աջակցության միջոցներ գտնելու գործում, բայց նաև խթանել, որ այլ երկրները նույնպես անեն նույնը», - ասել է նա, հավաստիացնելով, որ Միացյալ Նահանգները կշարունակի աշխատել երկու երկրների կառավարությունների հետ՝ տևական խաղաղության հասնելու ուղղությամբ։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավարը Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակը, հայտնում են կառավարությունից։ Նրանք քննարկել են ԼՂ-ում ստեղծված հումանիտար իրավիճակին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցություն ցուցաբերելու հնարավորություններին, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, ինչպես նաև Հայաստան-ԱՄՆ համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը:

«Միջազգային առաքելություն, որը տեղում կապահովի Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը

Վաշինգտոնը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակով, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ կարևորելով, մասնավորապես, գոյություն ունեցող հրադադարի ռեժիմի պահպանումը, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հումանիտար կարիքների բավարարումը, Ադրբեջանի ու Հայաստանի միջև կայուն խաղաղության համաձայնագրի հաստատման հասնելը։

Միլլերը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերը պետք է կարողանան մնալ իրենց տներում, եթե ցանկանում են, և ապրեն խաղաղ ու արժանապատիվ պայմաններում՝ ընդգծելով՝ նրանց իրավունքներն ու անվտանգությունը պետք է հարգվեն։ Իսկ նրանք, ովքեր ցանկանում են հեռանալ Արցախից, ապա պետք է ապահովվի նրանց անվտանգ ելքը՝ անկախ՝ երրորդ կողմի վերահսկողության ներքո, ասել է Պետքարտուղարության խոսնակը։

Ադրբեջանը, շեշտել է Միլլերը, պատասխանատվություն է կրում խաղաղ բնակիչներին պաշտպանելու, նրանց նկատմամբ մարդկային վերաբերմունք ապահովելու համար, այդ թվում՝ նրանց նկատմամբ, ում կասկածում է մարտական գործողությունների մեջ ներգրավված լինելու համար։ «Մենք հավատում ենք, որ պետք է լինի միջազգային առաքելություն, որը կապահովի թափանցիկություն և կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու և անվտանգությունը՝ Ադրբեջանի հրապարակային հայտարարություններին համահունչ», - ասել է խոսնակը՝ նշելով՝ Ռուսաստանը ցույց տվեց, որ անվտանգության գործընկեր չէ, որի վրա կարելի է հույս դնել։

Միլլերը վերահաստատել է՝ խաղաղության պայմանագիրը հասանելի է, եթե երկու կողմերն էլ պատրաստ լինեին գնալ բարդ փոխզիջումների: «Ակնհայտ է, որ մենք նման բան չենք տեսել վերջին մի քանի ամիսների ընթացքում։ Նախագահ Ալիևն ու վարչապետ Փաշինյանը հայտարարել են, որ հաջորդ շաբաթ պատրաստվում են հանդիպել։ Մենք կարծում ենք, որ կարևոր է, որ նրանք հանդիպեն և ի վերջո կամրջեն իրենց երկու երկրների միջև անջրպետը», - ասել է Միլլերը:

Մոսկվան մեղադրեց Փաշինյանին, հավաստիացրեց` կապ չունի Երևանի բողոքի ակցիաների հետ

Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 24-ի անկախության ուղերձը Ռուսաստանի դեմ անընդունելի հարձակումներ է պարունակում, ինչը մերժելի է, ակնհայտ է, որ փորձ է արվում իր վրայից հանել ներքին ու արտաքին քաղաքականության ձախողումների պատասխանատվությունը՝ մեղքը բարդելով Մոսկվայի վրա, այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ արձագանքելով Փաշինյանի ուղերձին։ Ռուսաստանի ԱԳՆ-ն Հայաստանի վարչապետին մեղադրում է Ռուսաստանից շրջվելու, արևմտյան նոր վեկտորի ուղղությամբ քայլերի համար, անհամոզիչ է համարում Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի սխալների մասին պնդումները և նշում, որ երկու երկրները անվտանգության ու զարգացման հարցերում մեծամասամբ նման շահեր ունեն, իսկ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ի մյուս անդամները նպատակ են դրել ոչ միայն ռազմավարական վնաս հասցնել Ռուսաստանին, այլև ապակայունացնել «եվրասիական ընդհանուր տարածքը»։

Մոսկվան կրկնել է, որ Ռուսաստանը միշտ հավատարիմ է մնացել դաշնակցային պարտավորություններին, հարգել է հայկական պետականությունը և Հանրապետության առաջ երբեք հարց չի դրել՝ մեզ հետ, կամ մեր դեմ։ Ռուսաստանի ԱԳՆ-ն հիշեցնում է 2020-ի աշնանը պատերազմը դադարեցնելու Ռուսաստանի և անձամբ Վլադիմիր Պուտինի ջանքերը, Լեռնային Ղարաբաղում ռուսաստանցի խաղաղապահների «անձնուրաց գործունեությունը, ինչը գնահատվում է ծայրահեղ բարդ առաքելություն կատարելու Ռուսաստանի հանձնառություն՝ ի շահ ադրբեջանական ու հայկական ժողովուրդների միջև խաղաղության հասնելու համար, ինչի մասին Փաշինյանը գերադասել է լռել», հանդիմանում է նրան Ռուսաստանի ԱԳՆ-ն։

Մոսկվան Երևանին է մեղադրում 2020-2022թթ. ընդունված եռակողմ հայտարարությունների համալիր ծրագրերի կատարումը ձգձգելու, դեպի Արևմուտք խարխափելու մեջ։ Ըստ Մոսկվայի՝ Փաշինյանի թիմի անպատասխանատու մոտեցումները միանգամայն հասկանալի դժգոհություն են առաջացրել հայ հասարակության մի մասի մոտ, որն արտահայտվել է ժողովրդական բողոքի ակցիաներով:

«Պնդումները, թե նրանց ոգեշնչել է Ռուսաստանը, իրականության հետ կապ չունեն»,- հավաստիացնում է Ռուսաստանի արտգործնախարարությունը և իր երկար հայտարարության վերջում նշում․ «Համոզված ենք, որ Երևանի ղեկավարությունը մեծ սխալ է թույլ տալիս, գիտակցաբար փորձելով փլուզել Ռուսաստանի հետ Հայաստանի բազմակողմ ու բազմադարյա կապերը և երկիրը դարձնել Արևմուտքի աշխարհաքաղաքական խաղերի պատանդ։ Համոզված ենք, որ դա հասկանում է նաև Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը»։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3307 անգամ
Լրահոս
Երևանում «Neta» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր հայտնվել է փոսում. 38-ամյա վարորդը եղել է ոչ սթափ Քայլ ձիով` ՀՀԿ-ի կողմից. գեներալ Ղարամյան Ոչ թե չի ստացվում, այլ Ադրբեջանը թույլ չի տալիս․ Վահագն Սարոյան Կոչս ծաղիկ արտահանողներին` կոնկրետ հարցեր դրեք Նիկոլի իշխանության առջև․ Վահե Սարգսյան Կայծակի հարվածից մահացած Նարեկ Մարգարյանի զորացրվելուն մեկ ամիս էր մնացել Ես հայ տղամարդ եմ ու զերծ եմ անառողջ ամբիցիաներից, նպատակս միայն մեկն է՝ ազատվել չարիքից Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով մեկ օրում Գազայում զոհվել է 25 մարդ Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Բորիս Պիոտրովսկին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր Երևանում շաբաթօրյակի ժամանակ հայտնաբերվել է մարդու գանգ Հայաստանը թրքահպատակությունից ու կործանումից զերծ պահելու այսօրվա լեգիտիմ բանաձևն է՝ 6+2+28+18. Արտակ Զաքարյան «Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին Ադրբեջանը կատակ չի անում, երբ խոսում է Սյունիքի, Երևանի ու Էջմիածնի նվաճման մասին․ Միհրան Հակոբյան Փակվեց «Գոյ» թատրոնը և զրկվեցինք մեր սիրելի աշխատանքից՝ առանց պատշաճ քննարկման և համաձայնության․ հայտարարություն Կասկածներ կա՞ն, որ ներկայիս իշխանությունը թուրքամետ է․ Արման Աբովյան Էմանուել Մակրոնը կայցելի Գրենլանդիա Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը Արամ Հովհաննիսյա՛ն, քո դատին սպասիր․․․ (video) #ՀԻՄԱ․ «Արա՛, դուք լակում եք, նույն օրը զինվոր է զոհվել, տղերք են գերի ընկել»․ Աշոտ Անդրեասյան (video) Քոչարյանը միայն կարող է արժանապատիվ բանակցել․․․ հարցում (video) #ՀԻՄԱ․ «Հարբած վիճակում ձեր ընտանիքով էս ի՞նչ եք անում, ի՞նչն էիք շնորհավորում»․ Մանուել Մանուկյան (video) Սիսիանում տեռոր է․ Աննան ու Նիկոլը գալիս են Սիսիան․ Վոլոդյա Հովհաննիսյանը՝ Սիսիանից (video) Փրկարարները ջրանցքից դուրս են բերել քաղաքացու դին Բաքվի բարբարոսական վարչախումբն արհեստածին Ադրբեջանը կարող է արդարացիորեն կոչել «Օղուզիստան». Վարդան Ոսկանյան Երևանի և Թբիլիսիի հարաբերություններում առաջացել է վստահության ճգնաժամ․ Սուրեն Սուրենյանց Աննա Հակոբյանն ու կուկուռուզը․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 16։40-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հունիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am