Անհանգիստ հոգեվիճակում գտնվող Նիկոլի հրահանգով բերման ենթարկեցին Թևանյանին. Արեգնազ Մանուկյան (video)
Անդրանիկ Թևանյանը իրազեկման ակցիա էր իրականցնում բուհերում, նոր էր սկսել, ոստիկանները մոտեցան և բերման ենթարկեցին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:
«Ստացվում էր, որ ժողովրդավարության բաստիոնում անգամ ռուպերով խոսել և քայլել չի կարելի: Դիմում եմ ձեզ սիրելի հայրենակիցներ, եթե ոտքի չկանգնենք, դա բերելու է նորանոր հանցագործությունների, մենք էլ դառնալու ենք գաղթական, ինչպես հիմա արցախցիներն են»,-ասաց նա:
