Շարունակվում են անհնազանդության ակցիաներն ու հանրահավաքները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի ու նրա իշխանության հեռացման պահանջով: Այս օրերին ոստիկանությունը անընդհատ բերման է ենթարկում հարյուրավոր մեր քաղաքացիների, ընդ որում, անհամաչափ ուժ կիրառելով, քաղաքացիներին նույնիսկ վնասվածքներ հասցնելով: Սակայն հետաքրքիր է, որ ինչքան շատ են բերման ենթարկվում մարդիկ, այնքան մեծանում է մասնակիցների քանակը: Ավելին, սոցցանցերում բերման ենթարկվողները տեղեկացնում են այդ մասին ոչ թե պարզապես իրազեկման «տոնայնությամբ», այլ նույնիսկ հպարտությամբ:
Ստացվում է՝ այս իշխանության կողմից բերման ենթարկվելն ինքնին պատիվ է հայրենիքի համար մտահոգ յուրաքանչյուր մարդու համար: Այն, որ Նիկոլ Փաշինյանի միակ հենարանը փաստացի մնացել է իրավապահ համակարգը, և այն, որ դարձել է հայ մարդ ծեծել ու բերման ենթարկել տվող, նորություն չէ: Իսկ թե ինչու են ոստիկաններն իրենց «հենարանային» պարտականությունը նման վայրագությամբ, չարությամբ, «աբիժնիկությամբ» կատարում, առանձին թեմա է: Թերթի նախորդ համարում, անդրադառնալով հատկապես կարմիր ու սև բերետավորների դաժան, երբեմն նույնիսկ անմարդկային պահվածքին, ի թիվս այլ պատճառների, նշել էինք, թե «հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանն ընդամենը նրանց կրկնակի կամ եռակի պարգևավճար է խոստացել»:
Պարզվեց, որ իրականում խոսքը նույնիսկ խոստման մասին չէ, այլ հենց առարկայական պարգևավճարի: Մեր ունեցած տեղեկություններով, այս օրերին Նիկոլ Փաշինյանի ուղիղ ցուցումով ոստիկանները բավական «սոլիդ» պարգևավճարներ են ստացել: Ուշագրավ է, որ նրանք պարգևավճար չէին ստացել նույնիսկ ոստիկանության օրվա առթիվ: Իսկ ահա այս օրերին ստացել են: Հետաքրքիր «զուգադիպություն» է, այնպես չէ՞:
Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան
Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը
Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը