ԱՄՆ երեք կոնգրեսականներ ներառվել են Ադրբեջանի «սև ցուցակում»
ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի երեք անդամի անուն Արցախ կատարած այցելության պատճառով հայտնվել է Ադրբեջանի անցանկալի անձանց այսպես կոչված «սև ցուցակում»: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.org-ը: Ադրբեջանի «սև ցուցակում» հայտնված կոնգրեսականներն են Դեյվիդ Վալանդոն, Ֆրենք Փալոունը և Թուլսի Գեբրդը:
