Ֆրանսիայի օդուժը ոչնչացրել է ԻՊ-ի հրթիռների պատրաստման կենտրոնը
Ֆրանսիայի ռազմական ինքնաթիռները ոչնչացրել են Սիրիայում տեղակայված կենտրոնը, որտեղ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններն ավիացիոն հրթիռներ էին պատրաստում: Gazeta.ru-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Ֆրանսիայի պաշտպանության նախարարության կայքը: «Արշավն իրականացրել են հրթիռներով համալրված Rafale տեսակի 4 ինքնաթիռ, որոնք համագործակցել են միջազգային կոալիցիայի ինքնաթիռների հետ», - ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ: Նախարարության տվյալներով` հրթիռների պատրաստման կենտրոնը գտնվում էր Հալեպից մի քանի կմ հեռավորությամբ:
