Իրանը բալիստիկ հրթիռ է ցուցադրել Հասան Ռոհանիի ներկայությամբ
Իրանը Թեհրանում անցկացված զինվորական շքերթի ժամանակ մինչև 2000 կմ հեռավորության թռիչքով բալիստիկ հրթիռ է ցուցադրել: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն: PressTV-ին հաղորդել է, որ զինվորական շքերթին ներկա են եղել զինվորական բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև երկրի նախագահ Հասան Ռոհանին: Ռոհանին իր ելույթում հայտնել է, որ հզորացնելու է երկրի հրթիռային համակարգի հնարավորությունները, իսկ սեփական երկիրը պաշտպանելու համար Իրանը ոչ ոքից թույլտվություն չի հարցնելու:
