Ռուսները հայկական «Արարատ» կոնյակներ են գողացել
Ռուսաստանի երկու քաղաքացի 4 շիշ հայկական կոնյակ են գողացել Պոդոլսկ քաղաքի սուպերմարկետներից մեկից: Ինչպես գրում են ռուսական ԶԼՄ-ները՝ նրանց սպառնում է 5 տարվա ազատազրկում է: «Երկու ընկեր ալկոհոլային խմիչք են օգտագործել, ապա մտել առևտրի կենտրոն և գողացել 4 շիշ «Արարատ» տեսակի 5 տարվա հնության կոնյակ»,- նշվում են լրատվամիջոցները՝ հիշեցնելով, որ ավելի վաղ հայտնի էր դարձել մեկ այլ դրվագ, երբ Բաշկիրիայում տեղի բնակիչներից մեկը անծանոթին դաժան ծեծի էր ենթարկել, որպեսզի գողանա 5 արկղ հայկական «Արարատ» կոնյակ:
