Վրաստանում մեկնարկել է կապավորների «Կապ-2017» վարժանքները
Վրաստանում մեկնարկել է կապավորների «Կապ-2017» վարժանքները: Դրանց ընթացքին հետեւում է Վրաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վլադիմիր Չաչիբայան եւ նրա տեղակալ, բրիգադային գեներալ Զազա Չխաիձեն: Այս մասին սեպտեմբերի 21-ին հայտնում են Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունից: «Կապ-2017» վարժանքները ամենամյա ավելի խոշոր՝ հրամանատարաշտաբային «Դիդգորի» զորավարժության նախապատրաստական փուլն են, գրում է Ռազինֆոն: Այս վարժանքները անցկացվում են դաշտային պայմաններում եւ դրանց մներգրավված է 1350 զինծառայող տարբեր ստորաբաժանումներից: Դրանց նպատակը է ռազմավարական եւ օպերատիվ-մարտավարական աստիճաններում գործարկել ղեկավարման եւ կապի կայաններ, ինչպես նաեւ բարելավել տեղեկատվական եւ կապի միջոցների ղեկավարման հմտությունները:
