Թուրքիան պատրաստ է անգամ պատժամիջոցների
Reuters–ին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ասել է,որ Թուրքիան պատասխան քայլեր է քննարկում Իրաքյան Քուրդիստանի անկախացման մասին հանրաքվեի կապակցությամբ։ Դրանց թվում են նաեւ պատժամիջոցների կիրառումը: «Սեպտեմբերի 22-ին կկայանա Թուրքիայի կառավարության ու ԱԽ նիստը, իսկ արդեն հաջորդ օրը խորհրդարանն արտահերթ նիստ կգումարի։ Առանց հետագա հապաղումների՝ մենք կքննարկենք, թե ինչ պատժամիջոցներ պետք է մշակվեն ու երբ պետք է դրանք կիրառվեն»,- ասել է նա։ Քվեարկության է դրվելու սահմանին զորքերի տեղակայման մասին օրինագիծ,ասել է նա:
