ՇՏԱՊ․ ցուցարարները փակել են Մաշտոց-Ամիրյան խաչմերուկը (video)
Երիտասարդների մի խումբ այս պահին փակել է Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոցների խաչմերուկը: Նրանք իրազեկում են հանրությանը, որ Արցախում ցեղասպանություն է, պահանջում են միանալ իրենց եւ հեռացնել գործող իշխանություններին:
Նրանք աղբի ամաններով եւ նստարաններով փակել են փողոցի բանուկ մասերը:
