Արցախի պատվիրակությունն արդեն Եվլախում է (video)
Արցախի պատվիրակությունը ռուս խաղաղապահների ուղեկցությամբ արդեն հասել է Եվլախ։
Կադրերում երևում է, որ արցախյան կողմից բանակցությունների մեկնել է «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը։ Պատվիրակության կազմում է նաև անկուսակցական պատգամավոր, «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամ Արեգ Ավագյանը։
Ադրբեջանական կողմին Եվլախում ներկայացնելու է խորհրդարանական պատգամավոր Ռամին Մամեդովը, որին Ալիևը նշանակել է Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչների հետ շփումների պատասխանատու։
