Ահա և վերջ. Դավաճանված` բոլորի կողմից

Արցախի իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ, ասված է Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրությունում:

Արցախից հայտնեցին. Կողմերը պայմանավորվել են Հայաստանի զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինծառայողների դուրսբերման և Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների լուծարման ու ամբողջական զինաթափման մասին։ «Ադրբեջանի բարձրացրած հարցերը վերաինտեգրման, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման, ինչպես նաև բնակչության կենսական ապահովման մասին՝ Ադրբեջանի Սահմանադրության շրջանակներում, կքննարկվեն տեղի հայ բնակչության և Ադրբեջանի կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչների հանդիպմանը, որը տեղի կունենա Եվլախ քաղաքում վաղը»։

Ադրբեջանի ՊՆ-ն, իր հերթին հայտնեց պայմանները. «Հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում։ Հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։ Գործընթացների իրականացումն ապահովվում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետ համաձայնեցված»։

Ահա, Ադրբեջանի «ինտեգրման» ծրագիրը կյանքի կոչվեց:

Ավելի վաղ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ներկայացրեց Արցախի նման որոշման գնալու հիմքը, շեշտելով՝ որևէ գործնական քայլ չի ձեռնարկվում: «Միջազգային դերակատարների արձագանքն Արցախում ստեղծված կացության և նրա հաղթահարման վերաբերյալ համարժեք չէ, Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ հայտարարեց նա: Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախը հարկադրված կլինի դիմել համապատասխան քայլերի՝ գերնպատակ ունենալով առաջնահերթորեն ապահովել բնակչության ֆիզիկական անվտանգությունը: Թե ինչ քայլերի մասին է խոսքը՝ Արցախի նախագահականն այդ պահին չի մանրամասնում։

Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանն է հանդես եկել հայտարարությամբ՝ կոչ անելով Արցախի իշխանություններին շատ արագ ու համարձակ կերպով որոշումները կայացնել ու հրապարակային կերպով ներկայացնել ժողովրդին, որքան էլ դրանք ծանր լինեն, իսկ ժողովուրդը, Բեգլարյանի խոսքով, պետք է ըմբռնի իրավիճակից բխած այդ ճարահատյալ քայլը: Այս պահին ընթացող արյունալի ցեղասպանությունը պետք է դադարեցնել րոպե առաջ, քանի որ զոհերի ու վիրավորների քանակն արագորեն աճում է, իսկ տարբեր ուղղություններով ադրբեջանական զորքի առաջխաղացումն ու հաջողությունները՝ զարգանում, ասաց նախկին օմբուդսմենը։ «Ժամանակը մեր դեմ է աշխատում, քանի որ ակնհայտ է, որ որևէ միջազգային դերակատար, այդ թվում՝ ռուսական ու ամերիկյան կողմերը, չեն ցանկանում կանգնեցնել պատերազմը. ինձ համար անառարկելի է, որ ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն հանցավոր կերպով լրիվությամբ աջակցում են Արցախի ժողովրդին հպատակեցնելու ադրբեջանական օրակարգին», - ասաց Բեգլարյանը՝ շեշտելով՝ այսպիսի աշխարհաքաղաքական ծանր պայմաններում և նման ծայրահեղ անհավասար պատերազմում հերոս տղաները պարզապես չեն կարող էական արդյունք ապահովել՝ միայն իրենց քաջության ու կյանքերի գնով:

«Մենք մնացել ենք լրիվ պաշարված ու միայնակ, նույնիսկ Մայր Հայաստանն է լքել Արցախին այս պայքարում: Այսպիսի ակնհայտ փակուղում գլխավոր առաջնահերթությունը մարդկային կյանքեր փրկելը պետք է լինի, իսկ Արցախի ապագային առնչվող մնացած հարցերը պետք է քննարկել հրադադարից հետո՝ այնքանով, որքանով հնարավոր է՝ միջազգային հնարավոր երաշխիքներով», - ասել է Բեգլարյանը:

Հիմա սպասվում են բանակցություններ` բոլոր ճակատներում...

Մոսկվան սպասում է Փաշինյանի ու Պուտինի հեռախոսազրույցի ժամկետների համաձայնությանը, hայտարարել է Ռուսաստանի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Կրեմլը, բացի այդ, հայտարարել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում դե յուրե ռազմական գործողություններ է իրականացնում իր տարածքում, ասել է Պեսկովը։
Լեռնային Ղարաբաղի հարցում Երևանի մեղադրանքները Ռուսաստանին անհիմն են, պնդել է Կրեմլի խոսնակը:

Իսկ Ադրբեջանի հետ շփումները աշխատանքային մակարդակով շարունակվում են, անհրաժեշտության դեպքում կհամակարգվի Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի զրույցը, վստահեցրել է Մոսկվան:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 8207 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am