Կառավարությունը մերժել է «Ելք»-ին

««Ելք» խմբակցության պատգամավորներն առաջարկում են ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին օրենքում կատարելու փոփոխություն, որի էությունը վերաբերում է որոշակի դեպքում վարույթ իրականացնող մարմնի, քննիչի կողմից տեսակցությունները կալանավորված անձի հետ սահմանափակելուն», - կառավարության նիստում որոշման նախագիծը ներկայացնելիս ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։ Նիկոլ Փաշինյանի, Մանե Թանդիլյանի, Արտակ Զեյնալյանի և Գևորգ Գորգիսյանի օրենսդրական նախաձեռնությունը կառավարությունը մերժեց: Նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, թե պատգամավորները առաջարկում են, որպեսզի նշվի, որ այդ սահմանափակումը չի տարածվում այն անձանց վրա, ովքեր իրավունք ունեն անարգել մուտք ու ելք անել քրեակատարողական հաստատություն: «Օրենսդրությունը երկու տարբեր հասկացություն է տարանջատում՝ անարգել մուտք ու ելքը և տեսակցությունը, և անարգել ելք ու մուտքի հետ կապված բազում պաշտոնատար անձիք այդ իրավունքը ունեն՝ ՀՀ նախագահը, վարչապետը, Սահմանադրական դատարանի նախագահը, պատգամավորները և այլն: Բայց տեսակցության հետ կապված կան լրիվ այլ կարգավորումներ՝ կա ստանդարտ ռեժիմ տեսակցություն ցանկանալու և կա ռեժիմ, որ, անկախ նրանից, քննիչը արգելանք դրել է, թե ոչ, անձը իրավունք ունի տեսակցելու », - ներկայացրեց  Դ. Հարությունյանը։ «Այդ իրավունքից այսօր օգտվում է Մարդու իրավունքների պաշտպանը, խոստովանահայրը և եթե կալանավորված անձը դատավոր է, այդ իրավունքից օգտվում է նաև վճռաբեկ դատարանի նախագահը:Մենք նպատակահարմար չենք համարում ընդլայնել տեսակցություն ունեցող անձանց շրջանակը, եթե քննիչը արգելանք է դրել տեսակցությունների վրա», - ասաց նախարարը։ Նման պրակտիկա որևէ երկրում կա՞,հարցրեց վարչապետ Կարեն Կարապետյանը, Դավիթ Հարությունյանն էլ պատախսանեց, որ եթե խոսքը վերաբերում է քննությանը, ապա միշտ ցանկություն կա սահմանափակելու միայն այն պաշտոնատար անձանց հետ, ովքեր ֆունկցիոնալ կապ ունեն կալանավորված անձի հետ, և Մարդու իրավունքների պաշպանը, խոստովանահայրը ունեն այդ կապը: «Կան երկրներ, որտեղ կա նման պրակտիկա, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է գտնենք մի երկիր, որ նման պրակտիկա կա և անպայման բերենք Հայաստան», - ավելացրեց նախարարը։ «Շատ լավ», - արձագանքեց վարչապետը։

դիտվել է 31 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am