Տարօրինակ երևույթներ՝ գյուղատնտեսությունում. ո՞ւր են մեր մթերքները

«ՀԺ»-ն գրում է.«Խիստ տարօրինակ բաներ են կատարվում մեր գյուղատնտե­սությունում: Ինչպես պարզվեց նախօրեին ՀՀ ԱՎԾ-ի հրապարակած պաշտոնա­կան ցուցանիշներից՝ օգոստոսին մեր գյուղարտադրանքի ծավալներն անցած տար­վա համեմատ նվազել էին մոտ 25 տոկոսով: Դա կարող է ունենալ տեխնիկական բացատրություն: Մասնավորապես՝ կարելի է ենթադրել, որ դա եղել է երաշտի արդյունք: Ընդ որում՝ հա­մատարած երաշտի: Չնայած պաշ­տոնական հայտարարություն, որ երկրում երաշտ է և որ դրա արդյունքում կարող է բերքի մեկ քառորդը կորցնենք, չի եղել: Այնուամենայնիվ, կարող ենք դա գրանցել երաշտի հաշվին: Բայց այն ժամանակ, երբ ԱՎԾ-ն գյուղատնտեսությանը վերաբերող հրաշալի արդյունքներ էր ցույց տալիս, այլ գերատեսչությունների հրա­պարակած տվյալները, մեղմ ասած, այդքան էլ հրաշալի չէին: Ավելին՝ դրանք շատ տխուր էին: Այդ տվյալները ուսումնասիրելով՝ կարող ենք պնդել, որ մեր գյուղատնտեսության մի ճյուղում տեղի է ունեցել մի երևույթ, որը հակասում է վարչապետ Կարեն Կարապետյա­նի «հանձնարարականներից» մե­կին: Վարչապետը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանում պետք է ներմուծումը փոխարինվի տեղական արտադրությամբ: Տեղի է ունեցել հակառակը՝ տեղական արտադրությունը փոխարինվել է ներմուծմամբ: Ընդ որում, խոսքը առաջին կիսամյակի մասին է, երբ մեր գյուղատնտեսությունում արձա­նագրվում էին պլպլան ցուցանիշներ: Այսպես: ՀՀ մաքսային ծառայու­թյան հրապարակած տվյալներով՝ 2017թ. առաջին կիսամյակում բու­սական ծագման ապրանքների ար­տահանման ծավալը կազմել է մոտ 21 միլիոն դոլար: ՊԵԿ տեղեկան­քում այդ ապրանքները ներկայաց­ված են 0601- ից մինչև 1501 կոդե­րը: Խոսքը կարտոֆիլի, լոլիկի, լոբազգիների, կաղամբի, գազարի, խաղողի, սեխի, ձմերուկի, մրգերի մասին է: Անցած տարվա նույն ժամանակահատվածում նույն խմբի մեջ ներառված ապրանքների ար­տահանման ծավալը եղել է ավելի քան 34 միլիոն դոլար: Նվազումը 13 միլիոն դոլար է, կամ մոտ 40 տոկոս: Պետեկամուտների կոմիտեի հրապարակած մեկ այլ տեղեկան­քի համաձայն՝ այս տարվա առա­ջին կիսամյակում Հայաստանից Ռուսաստան նույն այդ ապրանքնե­րի արտահանման ծավալը կազմել է մոտ 18 միլիոն դոլար: Մինչդեռ ան­ցած տարվա նույն ժամանակա­հատվածում այդ թիվը գրեթե 31 միլիոն էր: Նվազումը կրկին 13 միլիոն դոլար է, բայց տոկոսային արտա­հայտությամբ 58 տոկոս»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 57 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am