Ես իմ թիմի վրա չեմ կասկածում, բոլորը մինչև վերջ գնացող են․ Անդրանիկ Թևանյան (video)
Հիմա մեր հասարակության խնդիրն է մոբիլիզացված ապահովել իշխանազրկումը և նոր իշխանության ձևավորումը, լրագրողների հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը։
«Կարծում եմ, որ ի վերջո մեր հասարակության հետ համատեղ հետևողականորեն կգնանք Նիկոլ Փաշինյանին, որը ՀՀ թիվ մեկ սպառնալիքներից է, հեռացնելու ուղղությամբ և կիրականացնենք այն ծրագրերը, որը առաջարկում է «Մայր Հայաստան» դաշինքը», - ասաց Անդրանիկ Թևանյանը։
