Փող ուզելով են զբաղված. ավելի քան 22 միլիոն դրամ` անհայտ նպատակով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարության այսօրվա նիստում նախատեսված է 22 մլն 876.3 հազար դրամ հատկացնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին: Ըստ կառավարության հիմնավորումների` այս գումարը տրվում է հանձնաժողովի` չորրորդ եռամսյակի պահպանման ծախսերը կատարելու նպատակով: Թե խոսքը կոնկրետ ինչ ծախսերի մասին է, հայտնի չէ: Նշենք, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի առաքելությունը բարձրաստիճան պաշտոնատար անձանց գործունեությունը հասարակության համար առավել թափանցիկ ու հրապարակային դարձնելն է: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հիմնական գործառույթներից են` հայտարարագրերի հրապարակումը, հայտարարագրմանն առնչվող իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելը եւ վարչական տույժեր նշանակելը: Բայց արի ու տես, որ էթիկայի հանձնաժողովը զբաղված է միայն փող խնդրելով եւ շահագրգռված չէ պաշտոնատար անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրերը ուսումնասիրելու, բացահայտումներ անելու, խախտումներ գտնելու դեպքում հրապարակելու հարցում: Էլ չենք խոսում փոխկապակցված անձանց` կնոջ, իր հետ ապրող ծնողների եւ չափահաս, չամուսնացած երեխաների գույքի եւ եկամուտների հայտարարագրերը, որոնց մեծ մասը թերի է: Արդյո՞ք էթիկայի հանձնաժողովը ստուգում է` պաշտոնյան ամբողջակա՞ն հայտարարագիր է ներկայացրել, թե՞ ոչ»: Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am