Հյուրանոցը այսինչ նախարարինն է, գործարանը՝ ընդդիմության շեֆերից մեկինը. Վարուժան Ոսկանյան.ՀԺ

Եթե կայուն բյուջե չունենաս, եւ դեֆիցիտը մեծ լինի, երկիրը կտկարանա.  նշեց տնտեսագետ, Ռումինիայի Հայոց Միության նախագահ, գրող Վարուժան Ոսկանյանը, ով եղել է Ռումինիայի էկոնոմիկայի, ֆինանսների եւ էկոնոմիկայի, էկոնոմիկայի եւ առեւտրի նախարար, ներկայումս Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր է: Վարուժան Ոսկանյանը ներկայացրեց իր տեսակետները Հայաստանի ներկայիս տնտեսական վիճակի, ներդրումային ու գործարար միջավայրի մասին, անդրադարձավ նաեւ Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովում ամենաբարձր մակարդակով հնչած՝ Հայաստանում ներդրումներ անելու կոչերին: Տնտեսության առումով, մեզ ասաց Ոսկանյանը, այս պահին Հայաստանի բուն հարցը ռեսուրսների՝ արտաքին ռեսուրսների ներգրավման հարցն է: «Եթե մակրոտնտեսական տվյալներին նայես, առաջին հարցը, որ հայտնվում են շուրթերիդ, հետեւյալն է, իսկ ո՞ւր է Սփյուռքը: Այս տեսակ մեծ սփյուռք ունեցող երկիր, ունենա միայն մեկ տոկոս ուղղակի օտարերկրյա ներդրումներ... Ուրեմն Հայաստանի ՀՆԱ-ն մոտ 10 միլիարդ դոլար է, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումները՝ մոտ 100 միլիոն: Վերջին տարիների ընթացքում՝ 2008-ից մինչեւ 2017 թվականները, 7 անգամ նվազել են Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալները: Եվ հարցնում ենք՝ ո՞ւր է Սփյուռքը, որովհետեւ օտար ներդրողների մեջ չկան այն պետությունները, ուր սփյուռքը զորավոր է՝ միայն Արգենտինան է»,- մեզ հետ զրույցում նշեց ռումինահայ գործիչը՝ հավելելով, թե ուրեմն Սփյուռքը պետք է աշխատի, պետք է կազմակերպվի: Վարուժան Ոսկանյանի համոզմամբ՝ պետք է մի ինչ-որ համաշխարհային մարմին լինի, առեւտրային միջազգային ցանց կազմվի, ու այդպես աշխատենք՝ այլ ոչ այսպես՝ համաժողովների տեսքով: «Իհարկե լավ է՝ գալիս ենք, ելույթ ենք ունենում, ծափ ենք տալիս ու գնում ենք, բայց հետեւներիցս բան չի մնում՝ միայն բարի հիշողություններ: Եթե 10-15 հոգի նստեն սեղանի շուրջ, ովքեր ներկայացուցչական մակարդակ ունեն, գործերն այլ կերպ կարող են առաջ գնալ: Օրինակ ես Ռումինիայում երեսփոխան եմ՝ ազդեցիկ դիրք ունեմ. եթե իմանամ, որ որոշ ծագրեր կան Հայաստանում, կարող եմ ինչ-որ ձեւ գտնել ու ռումինացի գործարարներին մոտեցնել այդ ծրագրերին կամ հայկական գործարար ցանցերին»,- պարզաբանեց մեր զրուցակիցը: Մեր հարցին՝ իսկ Հայաստանում տնտեսական ու ներդրումային միջավայրը բավականաչափ գրավի՞չ է, որպեսզի սփյուռքահայ գործարարները գան ու այստեղ ներդրումներ անեն, Վարուժան Ոսկանյանը պատասխանեց՝ եթե լուծենք այս հարցը, եթե ռեսուրսները գտնենք, հասկանանք, թե որն է վստահությունը, որն է ապահովագրական վիճակը ներդրման, ամեն բան իր տեղը կընկնի: Նա շեշտում է՝  Հայաստանում պետք է վերջանա այս սովետական մտածելակերպը: «Ինձ մեկն ասում էր՝ այդ ինչպե՞ս պետք է լինի, չէ՞ որ Հայաստանը հետխորհրդային երկիր է. ես պատասխանեցի՝ կուզեմ Հայաստանն ավելի շատ հետխորհրդային լինի, քան խորհրդային: Պետք է քաղաքականությունը տնտեսությունից տարանջատենք: Նախկինում համայնավար կուսակցություն կար, որը թե՛ քաղաքական ուղղություններն էր տալիս, թե՛ տնտեսական ուղղությունները: Բայց հիմա այդպես չի կարող լինել: Նախարարները, երեսփոխանները չպետք է տնտեսության մեջ շահեր ունենան: Պետք է շահերի բախման օրենքը շատ ավելի զորավոր լինի» ասաց Վարուժան Ոսկանյանը: Նրա դիտարկմամբ՝ պաշտոնյաները, պաշտոնը ստանձնելուց պետք է հայտարարագրեն իրենց ունեցվածքը, մեկ էլ պետք է պաշտոնից հեռանալուց հաշվետվություն տան, թե պաշտոնավարման ընթացքում ինչպես փոփոխվել նրանց ունեցվածքը՝ հողերը, տները, մեքենաները, բանկային հաշիվնեը: Իսկ նրանց հայտարարագրերի ճշմարտությունը պետք է ստուգվի հատուկ մարմնի կողմից: Այսինքն՝ նշում է Ոսկանյանը, ժողովուրդը, օտար ներդրողները պետք է վստահություն ունենան, որ դիմացինը միայն հրապարակային պատասխանատվության մակարդակով է աշխատում, այլ ոչ անձնական: «Ես կանգ եմ առել մի  հյուրանոցում ու ինձ ասում են, որ չգիտեմ թե որ նախարարի հյուրանոցն է, դիմացս գործարան կա, որ ասում են՝ չգիտեմ թե որ ընդդիմադիր կուսակցության շեֆերից մեկինն է, ասում են՝ օրենք է ընդունվել կազինոների մասին ու կազինոները քաղաքից հանեցին, որովհետեւ մեկը կազինո ուներ ու պետք է փչացներ կազինոների մրցակցությունը: Չեմ ուզում այսպիսի բաներ լսել, չեմ ուզում, որ երբ տաքսի նստեմ վարորդը կամ հասարակ մարդիկ ասեն, որ եթե, պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները չգողանան, մենք ավելի լավ կապրենք: Բայց այդ ամենը լինելու համար պետք է օրենք, արդարություն եւ պետք է տնտեսական ու քաղաքական ասպարեզները բաժանենք իրարից»,- ասաց Վարուժան Ոսկանյանը: Նա նշեց՝ պետք է քաղաքական գործիչը զբաղվի քաղաքականությամբ եւ մինչ պաշտոնավարումը, եթե ինչ-որ բիզնես կամ ձեռնարկություն ունի, պետք է թողնի, որ ուրիշը դրանով զբաղվի եւ պետք է շատ լավ իմացվի, թե նա ինչ շահագրգռություններ ունի, որպեսզի չստացվի այնպես, որ եթե ենթադրենք թե մեկը գինու կամ կոնյակի գործարան ունի, հանկարծ հայտնվի խորհրդարանում ու այդ ոլորտներին հարկային արտոնություններ տալու նախագիծ ներկայացնի: «Եթե այս տեսակի իրավիճակ լինի, ինչպես հիմա Հայաստանում է, եւ շատ քաղաքական գործիչներ տնտեսական շահեր ունեն, արդյոք այդ մարդիկ կհամաձայնե՞ն, որ երկիրը բացվի օտար ներդրողների առջեւ ու իրենց համար մրցակցություն ստեղծվի»,- հռետորական հարցով իր ասելիքը եզրափակեց Վարուժան Ոսկանյանը:

դիտվել է 15 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am