Ապտակ ԱԳ նախարարին․ Հայաստանի պաշտպանական նոր շերտը

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը լրագրողների՝ տարածքների վերադարձի շուրջ Ադրբեջանի հետ բանակցության մասին արտգործնախարար Նալբանդյանի հայտարարության վերաբերյալ հարցին ի պատասխան արել է ուշագրավ հայտարարություն: ԶՈւ Գլխավոր շտաբի պետն ասել է, որ ներկայումս անվտանգության պաշտպանական գիծն այնպիսին է, որ ցանկացած փոփոխություն կարող է բերել լուրջ սպառնալիքների: Մովսես Հակոբյանը հայտարարել է նույնիսկ, որ հայկական կողմին անհրաժեշտ են ավելի նոր ու լավ դիրքեր: Տարածքների վերադարձի շուրջ բանակցության մասին հայտարարել էր Էդվարդ Նալբանդյանը՝ Հայաստան-Սփյուռք համաժողովում պատասխանելով սփյուռքահայերի հարցերին: Նա, իհարկե, ասել էր, որ խոսքը Արցախի այն տարածքների մասին է, որոնք չեն ներկայացնում կարեւորություն անվտանգության տեսանկյունից: Արտաքին գործերի նախարարի այս հայտարարությունը, մեղմ ասած, դիվանագիտական-քաղաքական եւ նույնիսկ ռազմաքաղաքական անհեթեթություն է՝ հաշվի առնելով այն, թե պետությունները ինչպես են թիզ առ թիզ բանակցում յուրաքանչյուր մետր՝ անգամ ոչ միայն հակամարտությունների, այլ ընդամենը սահմանային դեմարկացիայի գործընթացի ժամանակ: Ինչպե՞ս կարող է արտաքին գործերի նախարարը խոսել «անվտանգության տեսանկյունից անկարեւոր տարածքի» մասին: Եթե կա այդպիսի գնահատման չափանիշ եւ այն հնչում է արտաքին գործերի նախարարի շուրթերից, ապա այստեղ արդեն իսկ կա անվտանգության սպառնալիք: Մովսես Հակոբյանի արձագանքը այդ ֆոնին բավականին ուշագրավ է: Փաստացի, ԶՈւ գլխավոր շտաբի պետն անհամաձայնություն է հայտնում արտաքին գործերի նախարարին: Հաշվի առնելով նախարարի հայտարարության բովանդակությունը, հաշվի առնելով ժամանակաշրջանն ու աշխարհաքաղաքական միջավայրը, որում հնչում է այդ հայտարարությունն այդ բովանդակությամբ, ԶՈւ գլխավոր շտաբի պետի արձագանքը պարզապես ապտակ է արտաքին գործերի նախարարին, որքան էլ նրա հայտարարության մեջ ինքնին նոր բան չկա, եւ Մադրիդյան սկզբունքներ ասվածը Հայաստանն ընդունել է դեռեւս 2007 թվականից, իսկ տարածքների վերադարձ ենթադրվում է հենց այդ սկզբունքներով: Այդուհանդերձ, կարծես թե առաջին անգամ է, որ Զիված ուժերի բարձր մակարդակով հնչում է այդպիսի շառաչուն պատասխան: Չի բացառվում, որ Մովսես Հակոբյանի այդ հայտարարությունն արտացոլում է Նալբանդյանի հայտարարությունից հետո զինված ուժերում առաջացած լուրջ դժգոհությունն ու վրդովմունքը: Այդ իմաստով հատկանշական է, որ զինուժն այս անգամ որոշում է չթաքցնել այդ վրդովմունքը, որովհետեւ ասել, որ դիվանագիտական հայտարարություններից հետո այդպիսի դժոհություն զինուժն ապրում է առաջին անգամ՝ սխալ կլինի, սակայն նախկինում այդ դժգոհությունները եղել են, այսպես ասած, լուռ, պահվել են զինուժի շրջանակում: Մովսես Հակոբյանի արձագանքը որոշակիորեն վկայում է այն մասին, որ զինուժը դաս քաղել է նախորդ անհաջող մոտեցումից եւ չի պատրաստվում լռության մատնել դիվանագիտության վրիպումներն ու բացթողումները՝ հետո դրանք պատերազմի դաշտում ուղղելու անհրաժեշտության առաջ չկանգնելու համար: Զինուժը չի թաքցնում իր դժգոհությունն ու անհամաձայնությունը, եւ դա ոչ թե, այսպես ասած, պառակտում է իշխանության մեջ, այլ լիովին հակառակը՝ կարող է հանդիսանալ Հայաստանի արտաքին քաղաքականության թե՛ օգտակար գործողության, թե՛ ճկունության գործակիցը բարձրացնելու եւ դրա միջոցով անվտանգության նոր շերտ ձեւավորելու համար, երբ Զինված ուժերը պետության պաշտպանությունը ռազմական առումով իրականացնելով սահմանին, դիվանագիտական առումով պաշտպանությունը սկսում է, այսպես ասած, «թիկունքից», այսինքն՝ արտաքին քաղաքականության մշակման եւ վարման հարցում իր տեսակարար կշիռը հաստատելուց կամ շոշափելի բարձրացնելուց»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 1 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am