Վիգեն Սարգսյանը խիստ առանձնազրույց է ունեցել եւ ընտրության առաջ դրել Մովսես Հակոբյանին

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստան-Սփյուռք համաժողովի շրջանակներում լրագրողները նկատել էին, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը, մեղմ ասած, այնքան էլ լավ տրամադրություն չունի: Այս օրերին մամուլում շրջանառվող տեղեկատվության ֆոնին, որ Մովսես Հակոբյանի եւ Վիգեն Սարգսյանի հարաբերությունները լարված են, ու գուցե նաեւ Հակոբյանը հրաժեշտ տա պաշտոնին, դա ավելի ակնառու դարձավ: Վիգեն Սարգսյան-Մովսես Հակոբյան հակադրության վերաբերյալ armtimes.com-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Տարբեր զինվորականներ off the record զրույցում մեզ տեղեկացնում են, որ Մովսես Հակոբյանի աշխատաոճի եւ պահվածքի վերաբերյալ լուրջ դժգոհություններ կան զինված ուժերում: Նրանք հայտնում են, որ Մովսես Հակոբյանը սկզբնական շրջանում փորձել է իրեն ավելի բարձր դասել Վիգեն Սարգսյանից, ով ի տարբերություն Հակոբյանի, պրոֆեսիոնալ զինվորական չէ: Բացի այդ Մովսես Հակոբյանը ենթակաների եւ ՊՆ գործընկերների հետ շփումներում իրեն պահել է  ինքնավստահ, երբեմն՝ գոռոզ, երբեմն՝ կոպիտ: Հիշեցնենք, որ ապրիլյան իրադարձություններից հետո Մովսես Հակոբյանի եւ ՊՆ մատակարարների կամ պոտենցիալ մատակարարների հանդիպման հետ կապված մեծ աղմուկ բարձրացավ, երբ ՊՆ-ին տարբեր ապրանքներ եւ ծառայություններ մատակարարողների կամ նման առաջարկներով դիմածներին Մովսես Հակոբյանը դիմում էր «դու»-ով, վիրավորում: Աղմուկից հետո իր այդ պահվածքի համար Հակոբյանը հրապարակային ներողություն խնդրեց: Նույնը, ինչպես մեզ պատմեցին Հակոբյանի հետ շփված մի քանի սպաներ, ավելի վատ ու մուգ երանգներով ամեն անգամ կրկնվել է Հակոբյանի եւ ենթակաների հետ հանդիպումների, խորհրդակցությունների, աշխատանքային ժողովների ժամանակ: ՊՆ-ից մեր զրուցակիցների փոխանցմամբ, Վիգեն Սարգսյանը կարգի հրավիրելու նպատակով Հակոբյանի հետ խիստ առանձնազրույց է ունեցել: Հակոբյանը փորձել է հասկացնել, թե ինքը պրոֆեսիոնալ զինվորական է, ու հենց ինքն է իրավիճակի տերն ու թելադրողը, զորքերում եղանակ ստեղծողը, այլ ոչ նախարարը՝  հակադրվելով Վիգեն Սարգսյանին:  Մեր զրուցակիցների փխանցմամբ, սակայն, պաշտպանության նախարարին հաջողվել է մասամբ հանդարտեցնել Հակոբյանին.  ԳՇ պետի առջեւ խնդիրը դրված է եղել շատ կտրուկ՝ կա՛մ Մովսես Հակոբյանը հանդարտվում ու հանգիստ իր գործն է անում՝ առանց այլոց գործերին խառնվելու, առանց ենթականերին կոպտելու եւ վիրավորելու, կա՛մ հեռանում է բանակից: Հիմա կրքերը փոքր-ինչ հանդարտվել են, բայց դա ինչպես ասում են, խաղաղություն է փոթորիկից առաջ: Իսկ փոթորիկը լինելու է 2018 թվականի ապրիլից հետո, որովհետեւ դեռ պարզ չէ, այդ ժամանակ ինչ պաշտոնի կնշանակվի Վիգեն Սարգսյանը՝ կշարունակի՞ ղեկավարել ՊՆ-ն, թե՞ կտեղափոխվի այլ պաշտոնի: ՊՆ-ում համարում են, որ Մովսես Հակոբյանն ու Վիգեն Սարգսյանը երկու խիստ անհամատեղելի մարդիկ են, եւ պաշտպանության նախարարը չի պատրաստվում հանդուրժել Հակոբյանի ներկայությունը զինված ուժերում: Նաեւ վստահ են, որ եթե Վիգեն Սարգսյանը 2018-ի ապրիլից հետո շարունակի պաշտոնավարել,  ինչը նա անկեղծորեն ցանկանում է, ապա Մովսես Հակոբյանը հրաժեշտ կտա պաշտոնին: Բայց առայժմ դեռ Հակոբյանը կմնա ԳՇ պետ: Առաջին հերթին, որովհետեւ ԳՇ պետի պաշտոնի համար հարմար պատրաստված կադր այս պահին դեռ չկա: ՊՆ-ում կարծում են, որ չնայած հաջող, պարկեշտ, մարդկային բարձր հատկանիշներ ունեցող գեներալներ ՊՆ-ում շատ կան, բայց նրանցից ոչ մեկը դեռ գլխավոր շտաբի պետի մակարդակի «չի ձգում»՝ կա՛մ փորձն է պակաս, կա՛մ զինվորական ու աշխատանքային կենսագրությունը, կա՛մ անցած «մարտական ուղին»: Նախարարի հետ զրույցից հետո, հայտնում են մեր աղբյուրները, Մովսես Հակոբյանը աշխատում է լրատվամիջոցների ուշադրությանը չարժանանալ, հեռու մնալ աղմկոտ միջադեպերից եւ այդպես գոյատեւել մինչեւ հաջորդ տարվա ապրիլ, մինչեւ իրադարձությունները ցույց կտան, թե հետո ինչ կլինի: Չնայած բացառված չէ, որ այդ հարաբերական անդորրը կարող է ամեն վայրկյան պայթել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 24 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am