Իլհամ Ալիևի ելույթը ՄԱԿ-ում ավելի կոնկրետ էր, քան Սերժ Սարգսյանինը.Ստ.Սաֆարյան

Արցախի մասով Իլհամ Ալիևի ելույթը ՄԱԿ-ում ավելի կոնկրետ էր, քան Սերժ Սարգսյանինը: Եթե Սերժ Սարգսյանը բավարարվեց ընդամենը Հայաստանի դիրքորոշումը /Արցախի անկախ կարգավիճակի մասով/ ֆիքսելով, Ալիևը դրանից զատ /որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգմվելու ենթակա է/ խոսեց քայլերի ու ՄԱԿ-ից իր ակնկալիքների մասին. պարզ հայտարարեց, որ ՄԱԿ-ի ռեֆորմների ժամանակ իրենք դնելու են բանաձևերի երաշխավորված կատարման խնդիրը: Իսկ թե ինչ է անելու Հայաստանը կամ ինչ է ակնկալում Հայաստանը ՄԱԿ-ից, ոչ մի խոսք: Ապրիլյան պատերազմի մասով էլ հանուն արդարության Ալիևն ավելի հստակ արտահայտվեց, քան Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանն ընդամենը գանգատվեց, թե Ադրբեջանը պատերազմի հանցագործություններ է կատարել, Իլհամ Ալիևը ավելի հեռուն գնաց՝ իրար կապեց Խոջալուից մինչև 90-94թթ. պատերազմը, Հայաստանին որակեց ագրեսոր, իսկ ապրիլյան պատերազմն էլ դրա շարունակություն, իրենց արածն էլ՝ համարժեք ու խիստ պատասխան: Մի բան էլ հոխորտաց, թե էլի ենք անելու: Եվ որ ամենազավեշտալին է՝ Հայաստանի նախագահին անվանեց պատերազմի հանցագործ ու Խոջալուի պատասխանատուներից մեկը: Հիմա հարց. այսքանից հետո Սերժ Սարգսյանը նստելու՞  է Իլհամ Ալիևի հետ բանակցությունների սեղանի շուրջ Թե արժե համանախագահների առջև հարց դնել /որ նրանք էլ Ալիևին փոխանցեն/՝ ինչու է Իլհամ Ալիևը ուզում "առարկայական բանակցություններ վարել պատերազմի հանցագործների հետ, այդպիսի բանակցություներ վարելու համար թող սպասի այնքան, մինչև Հայաստանում չլինեն պատերազմի հանցագործներ": Այսպիսի անփութություն բանակցային գործընթացի նկատմամբ աններելի է. սահմանում թույլ ենք տվել հակառակորդը լպիրշանա, սեփական երկրում հայտարարություններ անելիս ու բանակցություններում էլ նույն պատկերն է. տղայական լեզվով ասած՝ Ալիևը և հայհոյում է, և հայհոյելուց հետո նստում զրուցելու... Իսկ Հայաստանը տեսք է ընդունել, թե ոչինչ էլ չի եղել... Եւ սրա պատճառն այն է, որ Սերժ Սարգսյանի համար քաղաքական գործիչները թաղի ավտարիտետներն են, քաղաքագետները՝ սազանդարները, պետական գործիչները՝ մանր գողերը, ժողովրդական ու վաստակավոր արտիստները՝ Արամեներն ու Արմենչիկները... Դե ավելի լավ ելույթ ՄԱԿ-ում պետք էլ չէր սպասել: Ստեփան Սաֆարյանի գրառումը

դիտվել է 70 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am