ՔՊ-ի հույսը հնդիկներն ու մարզերի բնակիչներն են

«Հրապարակ»-ը գրում է․

Չնայած Նիկոլ Փաշինյանն ու իր ուսապարկերը պատեհ-անպատեհ հայտարարում են, թե Հայաստանում ընտրությունները կեղծելու թեման փակված է, սակայն Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ, «տասովշչիկների» շրջանում իրար են փոխանցում, թե իշխող թիմն ինչ սխեմաներ է մտադիր գործարկել՝ իր օգտին քվեներ ապահովելու համար։

Թեպետ Ընտրական օրենսգրքում վերջին տարիների փոփոխությունները գրեթե նվազագույնի են հասցրել ընտրատեղամասերում կեղծիք անելու հնարավորությունը, հատկապես հիմա, երբ ընտրական հանձնաժողովներում ներկայացված են խորհրդարանական ռադիկալ ընդդիմադիրները, եւ քիչ հավանական է, որ ՔՊ-ի օգտին մախինացիաների գնան, ասենք, օրինակ, այլ կուսակցության քվեները ՔՊ-ի օգտին հաշվեն կամ թույլ տան, որ նույն մարդը մի քանի անգամ ընտրի` ընտրական կարուսել գործի, մանավանդ, որ քվեարկությունից առաջ ընտրողը մատնահետք է հանձնում, իսկ անձնագրում ժամանակավոր կնիք է դրվում: Սակայն սա չի նշանակում, թե ընտրությունների իրական պատկերը խեղաթյուրելու այլ ճանապարհներ չկան, որոնք իշխող ուժը կարող է կիրառել։ Ի դեպ, Երեւանի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ի ընտրություններին ընտրողների թվաքանակը հուլիսի 14-ի դրությամբ 823 հազար 559 է, որի եթե 50 տոկոսը մասնակցի, 400 հազարից մի քիչ ավելի է կազմում:

Իշխանական աղբյուրներից տեղեկացանք, որ սեպտեմբերի 17-ի ընտրություններին իշխանության գլխավոր հույսը վարչական ռեսուրսն է՝ թաղապետերը, քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող հիմնարկների ղեկավարները, որոնք իրենց կոլեկտիվներին, հին ու բարի ժամանակների պես, ուղղորդելու են ընտրատեղամասեր, անգամ ապացույցներ են պահանջելու՝ սպառնալով չընտրվելու դեպքում զրկել աշխատանքից։ Մարդկանց պարտադրաբար տանելու են տեղամասեր եւ ստիպելու են, որ իշխանության թեկնածուին ընտրեն: Գաղտնիք չէ, որ բոլոր իշխանությունները վարչական ռեսուրսի շնորհիվ կայուն ընտրազանգված են ապահովել՝ մոտավորապես 20-30 տոկոսի չափով։

Բացի այդ, ՔՊ-ում նաեւ հաշվել են Հայաստանում բնակվող հնդիկներին եւ պատրաստվում են նրանց ընտրատեղամասեր տանել՝ քվեարկելու։ Բանն այն է, որ ՏԻՄ ընտրությունների դեպքում Ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տալիս, որ Հայաստանի քաղաքացի չհանդիսացող անձինք, որոնք մեկ տարուց ավելի հաշվառված են Երեւանում, ընտրելու իրավունք ունենան եւ մասնակցեն ընտրություններին։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ-ում «գույքագրել» են հատկապես շինարարական ընկերություններում, Վահան Քերոբյանին պատկանող Մենյու․ամ եւ սննդի առաքման այլ կազմակերպություններում աշխատող հնդիկներին, որոնց մտադիր են տեղամասեր տանել եւ Ավինյանի օգտին ձայն ապահովել։ Մեր աղբյուրը կոնկրետ թիվ չնշեց, սակայն ՀՀ-ում այս պահին պաշտոնապես 12 հազար հնդիկ է բնակվում, ոչ պաշտոնական` 30 հազար թիվն են նշում։ Եթե նրանց հասցրել են հաշվառման վերցնել մայրաքաղաքում, նրանք ՔՊ-ի ընտրողներն են:

Չնայած այս մարդիկ չեն տիրապետում մեր մայրենի լեզվին, սակայն հոգ չէ, օրենքն այդ խնդիրն էլ է կարգավորում։ ՀՀ ընտրական օրենսգրքի 67-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն. «Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողն իրավունք ունի հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո քվեարկության խցիկ հրավիրել այլ անձի, որը չպետք է լինի ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ, դիտորդ, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ, այցելու: Անձն իրավունք ունի օգնելու քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող միայն մեկ ընտրողի: Բացի նշված դեպքից, քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում այլ անձի ներկայությունն արգելվում է: Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողին օգնող անձի տվյալները գրառվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում»: Ի դեպ, խիստ խորհրդանշական է, որ հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք՝ 2021-ին, Հայաստանում տեղադրվեց Հնդկաստանի քաղաքական եւ հոգեւոր առաջնորդ Գանդիի արձանը։

Իշխող ուժի հույսը, սակայն, միայն հնդիկներն ու վարչական ռեսուրսը չեն, այլեւ Երեւանում նախապես գրանցված մարզերի բնակիչները, որոնք եւս Երեւանի քաղաքապետ կարող են ընտրել։ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ Երեւանի ավագանու ընտրություններին ընտրական իրավունք ունեցողների թվին են դասվում 18 տարին լրացած, մինչեւ քվեարկության օրը Երեւանում առնվազն 6 ամսվա հաշվառում ունեցող ՀՀ քաղաքացիները։ Դիտորդական մի շարք կազմակերպություններ վերջին օրերին պատկան կառույցներից պահանջել էին վիճակագրություն, թե միայն 2022 թվականին մարզերից որքան մարդու են հաշվառել Երեւանում։ Վիճակագրությունը խոսուն է, միայն երեք վարչական շրջանում մոտ 4 հազար նոր բնակիչ է հաշվառվել, ընդ որում՝ մեծ մասը՝ չորրորդ եռամսյակում, տարեվերջին, երբ իշխանությունները սկսել են լրջորեն պատրաստվել ընտրություններին։

դիտվել է 331 անգամ
Լրահոս
«Էս թարախը ժողովրդի միսը կերել է»․ քաղաքացին՝ Փաշինյանի մասին (video) «Էս մուտիլովշիկ, խաբեբա Նիկոլը ո՞նց է ավարտել դպրոցը, ես զարմանում եմ»․ քաղաքացի (video) Ռոսսելխոզնադզորը սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ձկան և ձկնամթերքի արտահանման նկատմամբ Հրկիզել են ընդդիմադիր բլոգեր Արմեն Ալեքսանյանի մեքենան (video) Հայաստանի ընտրությունները և ՌԴ-ի արձագանքը. Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել РБК-ին #ՈՒՂԻՂ․ Մի սարսափելի նվեր ունեմ Նիկոլի համար․ Նաիրա Զոհրաբյան (video) Ի՞նչ են հայտարարագրել Հայաստանի շնորհապետական կուսակցության թեկնածուները. Hetq.am Այն վտանգները, որոնց մասին այսօր խոսում են ոչ միայն ընդիմադիր քաղաքական ուժերը, այլև մեր մտավորականներն ու երկրի սթափ միտք ունեցող քաղաքացիները, լիովին իրական են. Տիգրան Դումիկյան Ավարտվել է ՀՀ ԱԱԾ շենքի մոտ ահաբեկչություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Եկեղեցին անխափան շարունակում է իր փրկագործ առաքելությունը՝ ի փառս Աստծու և ի շինություն հավատացյալ ժողովրդի. Իսահակ Սրբազան Մեր պարտականությունն է անել ամեն ինչ, որ դուք ապրեք անվտանգ և հանգիստ Հայաստանում Ավելի ուղիղ, ավելի բաց հայտարարություն Հայ Առաքելական Եկեղեցին անել չի կարող Նիկոլը երկիրը խորտակում է, կործանում է մեզ․ քաղաքացի (video) Թայֆուն է մոտենում․ չեղարկվել են հարյուրավոր ավիաչվերթներ «Էս շիզոֆրենիկից բացի բոլորն էլ կարան երկիրը պահեն․ Նիկոլն Ալիևի ոտքի տակի հողն է».արևաբույրցի (video) Ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանն ու Թուրքիան որոշիչ դեր ստանան մեր տնտեսության մեջ Այդ տոկոսները հաշվելիս «մոռացել են» նկատի ունենալ, որ 1551 հարցվածների 51%-ը հրաժարվել է պատասխանել Ընտրությունը միայն այն չէ, թե ով պիտի կառավարի պետությունը, այլ նաև՝ ինչպիսի Հայաստան ենք ուզում տեսնել․ պատմական հիշողությունը կորցրած, վախով առաջնորդվող, ինքնությունից հեռացող Հայաստա՞ն. Ռուբեն Սրբազան Պարտվող իշխանությունը դիմելու է ցանկացած ստորության. պատրաստ պետք է լինենք ցանկացած սցենարի. Սուրենյանց #ՈՒՂԻՂ․ «Նիկոլի պայթած գազի խողովակն ու ատոմակայանի բլեֆը»․ Հայկ Նահապետյան (video) «Զանգեզուրի միջանցքն» անպայման կկառուցվի. Ալիև Հազարավոր մարդիկ Վանաձորում՝ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը (video) Իրանն իսկապես ցանկանում է գործարք կնքել. Թրամփ ԱՄՆ-ը և Իրանը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց «Ալիևը Նիկոլի համար մոմ է վառում»․ Տարոն Տոնոյանի կոշտ ելույթը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am