Արժանի՞ ենք արդյոք անկախ պետություն ունենալուն

Անկախությունը մի տոն է, որն առայժմ մեզ հետ չէ՝ ի տարբերություն Փարիզի, որն, ըստ Հեմինգուեյի, տոն է, որը միշտ մնում է մարդու հետ, եթե նա եղել է այնտեղ: Հայ ժողովուրդն անկախ Հայաստանում ապրում է 26 տարի, բայց տոնական տրամադրություն չկա: Չկա 1991-ի էնտուզիազմը: 88-ի շարժման իներցիայի էնտուզիազմը: 1991-ին շատերը միամիտ էին: Մտածում էին, թե «Նաիրիտը» փակելով և ջերմուկը ծախելով կարելի է անկախ ու լավ ապրել: «Նաիրիտը» փակվեց (մինչև այդ լավ թալանվելով), Ջերմուկ ծախողն էլ, իրոք, հիմա լավ է ապրում, բայց դա անհատական ցուցանիշ է (հեղափոխությունը ծրագրում են հանճարները, իրականացնում են ռոմանտիկները, իսկ վայելում են ...): 1991-ին շատերը չգիտեին, որ անկախությունը աշխատանք է: Ծանր աշխատանք: Ամենօրյա աշխատանք: Շատերը նաև չգիտեին ու հիմա էլ գլխի չեն ընկնում, որ մենք ՀՀ անկախությունը նվաճել ենք Ղարաբաղյան ճակատում: Եթե պարտվեինք պատերազմում, ապա կկորցնեինք ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև անկախ Հայաստան չէր լինի: Շատերը, այդ թվում ու նախևառաջ քաղաքական վերնախավ կոչվածի մեծ մասը չհասկացավ ու հիմա էլ չի հասկանում, որ Ղարաբաղի հարցն ուղղակիորեն կապված է անկախ Հայաստանի գոյության հետ: «Հողերը տանք ու անդարդ ապրենք»-ը գայթակղիչ, բայց իրականության հետ կապ չունեցող և վտանգավոր գաղափար է: «Նախաձեռնողականությունն» այդ գաղափարի գործնական կիրառումն է: Նույնիսկ օտարազգի Լապշինը դա շատ արագ հասկացավ, իսկ ահա մեր «կորիֆեյները»՝ ոչ: Հիմա սև ամպեր են կուտակվել մեր անկախ պետության գլխավերևում, քանզի քաղաքական իշխանությունը ձախողել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը՝ դրանից առաջ ձախողելով պետականաշինությունը: Հիմա միայն խոսք է գնում հայկական կողմի տարածքային զիջումների մասին՝ առանց ԼՂՀ կարգավիճակի հստակեցման: Իսկ դա լուրջ հարված է ՀՀ անվտանգությանը: Եթե կորցրեցինք Ղարաբաղը, ապա հերթը կհասնի Սյունիքին, իսկ հետո արդեն... Գիտակցո՞ւմ է սա քաղաքական վերնախավ կոչվածը: Խիստ կասկածում ենք: Իսկ եթե նույնիսկ գիտակցում է, ապա ի՞նչ է անում: Սահմանադրությունը փոխելով ու պետության տակ ական դնելով՝ անվտանգության հարց չի լուծվում: Տնտեսությունը կենտրոնացնելով և քաղաքական դաշտն ամայացնելով՝ առավել ևս: Անկախ պետությանն արժանի լինելու համար հարկավոր է 88-ի շարժման գլխավոր գաղափարը կյանքի կոչել, այն է՝ անվտանգության հարցում չապավինել երրորդ ուժին և դրսում ոչ թե «պապաներ», այլ դաշնակիցներ փնտրել: Անկախ պետություն ունենալու գլխավոր գրավականներ են մրցունակ տնտեսությունը, ժամանակակից պետական կառավարման համակարգը, արդիական բանակն ու արժանապատիվ քաղաքացին: Ունե՞նք այս ամենը անկախության հռչակումից 26 տարի անց... Մի բան հստակ է, բնությունը վակուում չի սիրում: Ինչպես մեծ փիլիսոփան էր նշել՝ այն ժողովուրդը, որն անընդունակ է ինքնապաշտպանության և ապավինում է այլ ուժերի, զուրկ է առաքինությունից և բարոյական իրավունք չունի գոյություն ունենալ: Այս թեմայի շուրջ լրջորեն պետք է մտորել:

Անդրանիկ Թևանյան

դիտվել է 25 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am